Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի`ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տրված հարղազրույցում նա մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները:
-Վերջերս, ելույթ ունենալով իր կողմակիցների համաժողովում, Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի մեծ մասը նվիրեց մեղադրանքներին Ձեր հասցեին: Կարձագանքե՞ք արդյոք:
- Պետք է ասեմ, որ մտադիր չէի մոտ ժամանակներս որևէ հարցազրույց տալ, սակայն ստիպված եմ դա անել այն անհեթեթ պնդումներից հետո, որոնք հնչեցվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որի գոյության մասին ես, ի դեպ, արդեն սկսել էի մոռանալ:
Ուրիշների վրա ցեխ նետելով, Տեր-Պետրոսյանն ինքը չի մաքրվի: Ինքնաարդարանալու իր ձևը նողկանքի զգացմունք է առաջացնում: Նա երբեք իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակություն չի ունեցել: Ճգնաժամային պահերին նա միշտ մտածում էր միմիայն սեփական անձի մասին: Այդպես էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, այդպես էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդպես էր 1998 թվականին: Նույնը կատարվում է նաև հիմա:
Չեմ անդրադառնա իրադարձությունների ժամանակագրության մանրամասներին. հետաքննությունը պետք է րոպե առ րոպե վերականգնի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցածի պատկերը: Հույս ունեմ, որ դրանով կզբաղվի նաև հատուկ հանձնաժողովը, որն առաջարկում է ստեղծել Եվրոպայի Խորհուրդը: Հուսով եմ նաև, որ բոլոր նյութերը կհրապարակվեն, և ցանկացած քաղաքացի կկարողանա ինքնուրույն տարանջատել ճշմարտությունը ստից:
-Տեր-Պետրոսյանն ու իրեն սատարող ԶԼՄ-ները ու քաղաքական կազմակերպություններն այնպես են ներկայացնում մարտի 1-2-ի իրադարձությունները, որ ստացվում է, թե զանգավածային անկարգություններն ու ուժի կիրառումը կանխավ ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
- Միայն տկարամիտ, կամ խորապես անպարկեշտ մարդը կարող է պնդել, որ իշխանությունը կանխավ ծրագրավորել էր ուժի կիրառումը:
Պետք է հասկանալ, ու՞մ էր դա ձեռնտու: Նմանատիպ ցանկացած բախումները` մարդկային զոհերով, առաջին հերթին հարված են իշխանությանը: Ակներև է, որ միշտ կգերակայի այն կարծիքը, թե իշխանությունները չարեցին ամեն հնարավորը` քաղաքացիների մահվանից խուսափելու համար: Այդպիսին է իրականությունը: Այն ճշմարտացի է նմանատիպ իրավիճակների համար նաև եվրոպական երկրներում: Այդպիսի դեպքերում ուժի կիրառումն իշխանությունների համար պետք է լինի միայն հարկադրված միջոց, որը կանխում է ավելի ծանր հետևանքները: Առավել ևս ինձ համար` այն ժամանակ որպես հեռացող նախագահի:
Ճշմարտությունը հասկանալու համար, պետք է պարզապես հիշել. ո՞վ էր փորձում վարկաբեկել իշխանությունը ողջ նախընտրական արշավի ընթացքում և հատկապես, ընտրություններից հետո: Ո՞վ էր ավազակախումբ անվանում իշխանություններին և կոչ անում կազմաքանդել պետական համակարգը: Ո՞վ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ արդեն հաղթել է: Ո՞վ էր դրդում զինվորականներին և ոստիկաններին խախտել երդումը: Ո՞վ էր շանտաժի ենթարկում միջազգային կառույցներին և դիտորդներին նրանց ընդհանուր առմամբ դրական գնահատականների համար: Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք ընտրություններին պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց անկարգություններ հրահրելու և ոստիկանությանը` ուժի կիրառման դրդելու համար:
Եվ վերջինը. ո՞վ է մինչ այժմ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն օգտագործում իր քաղաքական նպատակներով` անբարոյականորեն օգտագործելով մարդկային զոհերը: Թող յուրաքանչյուրն իր համար իր խղճով պատասխանի այդ հարցերին և եզրականցություններ անի:
- Տեր-Պետրոսյանը հատուկ ուշադրություն է դարձնում իր` «տնային կալանքի» տակ գտնվելու փաստին: Ի՞նչով դա կարելի է բացատրել:
- Տնային կալանքի վարկածն օդի պես պետք է Տեր-Պետրոսյանին: Առանց դրա անհնարին է արդարացնել իր բացակայությունը քաղաքապետարանին հարող հրապարակում մարտի 1-ին: Պնդում եմ, որ ոչ մի տնային կալանք չի եղել: Ավելին, Հայաստանի օրենսդրությունը նման իրավական ռեժիմ չի նախատեսում: Տեր-Պետրոսյանին ուղղակիորեն ասվել էր, որ նա կարող է գնալ ուր ցանկանում է և երբ ցանկանում է, սակայն անթույլատրելի է պահպանության սպաների մասնակցությունը անօրինական հանրահավաքներին, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների: Ի դեպ, պատասխանատու տղամարդն այդպես էլ կվարվեր: Պետական պահպանության ծառայության մասնակցությամբ հեղափոխություն չեն անուն: Ի՞նչ է, նա ուզում էր գնալ այնտեղ և նրան ուժով ե՞տ բերեցին: Թող ասի, ո՞վ է դա արել: Թող դիմի դատախազություն: Տեր-Պետրոսյանի թիկնազորը կազմված է նրան հավատարիմ մարդկանցից, որոնց թողել էին իր հետ իր իսկ խնդրանքով: Թիկնազորի ղեկավարը նրա ընտանիքին մոտ կանգնած մարդ է: Բոլորին հայտնի է, որ նրանք ընդամենը անվանականորեն են գրանցված պետական պահպանության ծառայությունում:
«Տնային կալանքի» թեման պետք է ուշադրության առարկա դառնա ինչպես դատախազության, այնպես էլ ստեղծվելիք հանձնաժողովի համար: Եթե ինչ-որ մեկն ի պաշտոնե հանցագործություն է կատարել, թող պատասխան տա օրենքի առջև:
Տնային կալանքի մասին առասպելը պատասխանատվությունից խուսափող վախկոտ մարդու արդարացում է: Ես արդեն նախագահ չեմ, և կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով:
- Տեր-Պետրոսյանի խոսքերով, «իշխանությունները թաքցնելու բան ունեն»: Իր պնդմամբ, դա է պատճառը, որ դեռևս որևէ մեկին ոստիկանության դեմ զենքի օգտագործման համար մեղադրանք չի ներկայացվել: Բացի այդ, նախկին նախագահը հիշատակում է օտարերկրյա դեսպանների միջոցով մարտի 1-ին Ձեզ հետ վարած ինչ-որ բանակցությունների մասին: Ո՞րն է իրականությունը:
- Ինչու՞ դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել ոստիկանության նկատմամբ զենք օգտագործելու համար: Որովհետև դեռևս բազմաթիվ կարևոր գործող անձինք թաքնվում են հետաքննությունից: Երկու սպանված և 41 վիրավոր ոստիկանների առկայության դեպքում ուժի կիրառման փաստը կասկածի տակ դնելը պարզապես հիմարություն է: Ընդ որում, ես խոսում եմ միայն այն 43 հոգու մասին, որոնք ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ:
Տեր-Պետրոսյանը ինչ-որ հակասություններ էր նկատել մամլո ասուլիսների ժամանակ հնչած իմ ելույթներում, երբ ես խոսում էի այն մասին, որ ոստիկանության զորքերն անզեն էին: Նախկին նախագահը, թվում էր, պետք է իմանար զենք կրելու ռեժիմի տարբերությունը ոստիկանությունում և ոստիկանության զորքերում: Բախումները սկսվել են հենց զորքերի հետ, որի զինվորները զինված էին միայն մահակներով և վահաններով: Երկու սպանվածները և վիրավորների մեծամասնությունը հենց ոստիկանության զորքերից էին: Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը գիտի այդ մասին, սակայն գիտակցաբար մոլորության մեջ է գցում իր կողմնակիցներին:
Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ մարտի 1-ին բանակցել է ինձ հետ` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների միջոցով: Տվյալ փաստն ինձ հայտնի չէ, որևէ բանակցություններ դիվանագետների միջոցով մարտի 1-ին ես չեմ վարել և ոչ մի առաջարկ նրանց միջոցով չեմ ստացել: Իմ հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը մարտի 1-ի երեկոյան երկու հանդիպում է ունեցել` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԵՄ երկրների դեսպանների հետ: Հանդիպումները կրել են տեղեկատվական բնույթ և բանակցային տարրեր չեն պարունակել:
Ընդհանրապես, դատելով ամեն ինչից, Լևոն Տեր-Պետրոսյանը բարդ հարաբերություններ ունի բարոյականության հետ: Կարծում եմ, այս ամբողջ սուտը անհրաժեշտ է նրան` իր կողմնակիցներին պահելու և նրանց ուղորդելու հնարավորությունները պահպանելու համար:

Placeholder