ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ` ՄԱՅԻՍԻ 24-ԻՑ
Կրթություն, գիտություն
12:49 13/05/2008

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ` ՄԱՅԻՍԻ 24-ԻՑ

Այս տարի դպրոցականներին ամառային արձակուրդը, անցյալ տարվա պես, կտրամադրվի մայիսի 24-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Դասերի վերջին օրը հանրապետության բոլոր դպրոցներում կանցկացվեն վերջին զանգին նվիրված տոնական միջոցառումներ: Վարչության պետի տեղեկացմամբ, այդ օր Ազատության Հրապարակում տեղի կունենա վերջին զանգին նվիրված մեծ միջոցառում:

Նշենք, որ վերջին զանգը`  իր տարաբնույթ միջոցառումներով, միշտ տարբեր և սուր խոսակցությունների և բողոքների թեմա է դարձել: ՈՒստիև` Վերջին զանգը դարձել է Վերջին դաս, իսկ միջոցառումներ մի մասն էլ...  անցել է ընդհատակ:



Placeholder
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ` ՄԱՅԻՍԻ 24-ԻՑ