Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մայիսի 16-ին CAPS ծրագրի կողմից անցկացվելու է ՏՏ ոլորտի երկրորդ ամենամյա կարիերայի տոնավաճառը: CAPS գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառման կազմակերպման գործընթացում ներգրավված են Հայաստանում ՏՏ ուսումնական ծրագրեր իրականացնող լավագույն ուսումնական հաստատությունները` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Տոնավաճառին կմասնակցեն երրորդ, չորրորդ և ավարտական կուրսի ուսանողներ և շրջանավարտներ պոտենցիալ գործատուների մասին տեղեկանալու և նրանց իրենց կրթության ու փորձառության մասին տեղեկատվություն ներկայացնելու նպատակով: Տոնավաճառը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Հայաստանի ՏՏ ոլորտի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏել»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Սինոփսիս»-ը, «Վիրաժ լոջիք»-ը, «Նեշընըլ ինսթրումենթս»-ը, «Իփիջի թեքնոլոջիս»-ը, «Բումերանգ սոֆթուեր»-ը, «Սիներջի»-ն և այլ ընկերություններ կներկայացնեն իրենց մոտ առկա և նախատեսվող թափուր աշխատատեղերը և կհավաքագրեն շրջանավարտներ:
Նույն աղբյուրի համաձայն, նպաստելով տեղական ՏՏ ընկերությունների շրջանում առկա մասնագետների պահանջարկի և պետական ու մասնավոր ուսումնական հաստատությունների ուսանողների և աշխատանք փնտրողների զբաղվածության հետ կապված կարիքների բավարարմանը` կարիերայի տոնավաճառը կամրապնդի և կօգնի համակարգել ՏՏ աշխատանք փնտրողների ցանցը գործատուներին և աշխատանք փնտրողներին մեկ հարկի տակ հավաքելու միջոցով: Միջոցառումը հնարավորություն կտա ՏՏ շրջանավարտներին ծանոթանալ առկա աշխատատեղերին և աշխատանքի շուկայի միտումներին` միևնույն ժամանակ ստեղծելով ՏՏ ոլորտի առավել հայտնի ընկերություններում աշխատանք գտնելու հնարավորություններ:
Միջոցառման մեկնարկից առաջ, CAPS ծրագրի կողմից իրականացվել են կենսագրականների (resume) պատրաստմանը նվիրված սեմինարներ ուսումնական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար: Բացի այդ, մասնակից ընկերությունների համար անցկացվել են նաև տեղեկատվական սեմինար և աշխատակազմի համալրման արդյունավետ մեթոդներին նվիրված դասընթաց:
Կան մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում, և կան գործատուներ, ովքեր փնտրում են աշխատողներ, և երկու կողմն էլ այս հարցով հիմնականում դիմում է ընկերներին ու բարեկամներին: Կարիերայի տոնավաճառներն այս երկու կողմերին միմյանց հանդիպեցնելու հնարավորության ընձեռման ավելի պրոֆեսիոնալ եղանակ են: Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն ՏՏ կարիերայի տոնավաճառը անցյալ տարի օգնել է ավելի քան քսան ուսանողների ու շրջանավարտների ըստ մասնագիտության աշխատանք գտնել:

Placeholder