Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ներքին և արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, ֆորումի նպատակն է նպաստել բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը, և տրամադրել նորարարական ծրագրեր և տեղեկատվական հնարավորություններ` բիզնեսի ավտոմատացման համար:
Կ. Վարդանյանը հայտնեց, որ այսօր երկրում շատ գործարարներ են օգտագործում ՏՏ, իսկ ոմանք էլ նույնիսկ գաղափար չունեն, թե ինչքան օգտակար կարող են լինել ՏՏ-ները բիզնեսում: Այդ առումով, նա հայտնեց, որ ֆորումին ներկա կլինեն նաև խորհրդատուներ, ովքեր պատրաստ են լինելու պատասխանել գործարարների յուրքանչյուր` նույնիսկ ՏՏ-ների բիզնեսում օգտագործելու վերաբերյալ ամենատարրական հարցին: Իր հերթին, Գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ գործարարը շատ լավ է գիտակցում, որ մրցակցությունում մասնակցելու համար կարևոր է ՏՏ-ի օգտագործումը: Նա հույս հայտնեց, որ տեղական գործարարները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն կայանալիք ֆորումի հանդեպ:
Նշենք, որ միջոցառմանը կմասնակցեն գործարարներ բիզնեսի տարբեր ոլորտներից, ընկերությունների ղեկավարներ, տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուներ և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: «DigiTec Business» ֆորումի շրջանակներում կներկայացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու բանկային, լեռնաարդյունաբերական, զբոսաշրջության, առողջապահական, կրթական, կոմերցիոն, շինարարական և տրանսպորտային ոլորտներում գործող ընկերությունները, որոնք տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ավտոմատացման հարցում ներկայացնելու են իրենց որոշումները:
Ֆորումի կազմակերպիչը Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որին աջակցում են երկրի կառավարությունը, Գործարարների ու արդյունաբերողների միությունն ու Հայաստանի բանկերի միությունը:

Placeholder