Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
16:52 14/05/2008
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՆՎԱԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԵՆ»
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության ինդեքսի նվազումն ավելի շուտ սուբյեկտիվ է: Այդպիսի կարծիք այսօրվա ասուլիսում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:
Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ վատացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության արդյունքները: ՏՏ-ի բանագավառը համարվում է առաջնային, բայց հարցի բովանդակության վրա ուշադրություն չի դարձվում, որը պետք է արտահայտվի հենց տեղական բիզնեսում: «Հեշտ է կանգնել ու ասել բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագորման անհրաժեշտության մասին, բայց ավելի բարդ է հանդիպել ձեռներեցների հետ և յուրաքանչյուրին բացատրել դրա անհրաժեշտությունը»,-ասաց Կ. Վարդանյանը: Նա կարծում է, որ հարցը կախված է մենեջմենտից և մարդկանց հետ շփումից:
Գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ այս հարցում մեծ նշանակություն պետք է տրվի էկոնոմիկայի բոլոր ոլորտներում ՏՏ-ի կիրառման պրոպագանդմանը: Այս գործում իր ազդեցությունն է ունեցել նաև վերջին երկու ընտրական գործընթացքները:
2008թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի` «Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաներ» զեկույցում Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության ոլորտում 127 երկրի շարքում զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը` համապատասխանաբար 67-րդ և 91-րդ տեղերը: 2006թ. մեր երկիր զբաղեցրել է 85-րդ տեղը, իսկ 2007-ին` 96-րդը: Զեկույցում ՏՏ-ի զարգացվածության մակարդակը գնահատվել է երեք հիմնական չափանիշով` ինչպես է բնակչությունը, բիզնեսն ու իշխանությունը պատրաստ օգտագործել կամ օգտագործում է այն հնարավորությունները, որ նրանց ընձեռում է տեղեկատվական տեխնոլոգիաները:

Placeholder