Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստանում անհրաժեշտ է, որքան հնարավոր է, արագ ավարտել տրանսֆորմացիան, այդ ձևով կրճատելով նրա և ինֆրմացիոն տեխնոլոգիաների ոլորտում զարգացած երկրների միջև անջրպետը»,-այս մասին այսօր Երևանում` տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության և ինովացիայի մասին համաժողովի բացման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով ՏՏ ոլորտը մեր երկրում հենց այնպես ոլորտ չի դիտարկվում, այն նաև փոխկապակցվում է արդյունաբերության բոլոր ճյուղերի հետ: Ընդգծելով նշված ոլորտում մասնավոր հատվածի հետ պետության համագործակցության կարևորությունը, նախարարը հատկապես նշեց Գյումրիում տեխնոպարկի ստեղծումը, հանրակրթական դպրոցներում ինտերակտիվ ուսուցման ներդրումը և ՏՏ ամսի անցկացումը: Նախարարը փաստեց, որ ինտերակտիվ ուսուցման առաջին արդյունքները կան, որոնք ներկա պահին ներդրվում են Սյունիքում:
Բացի այդ, Microsoft ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հանրապետության բոլոր դպրոցների համար բիզնես-ծրագրեր մշակել: Առևտրի նախարարը նշեց, որ ՏՏ ոլորտի մասնավոր հատվածը պետք է տվյալ ոլորտում պատրաստակամություն ցուցաբերի` աշխույժ մասնակցելու տվյալ ոլորտի զարգացմանը, և այսօր բանակցություններ են տարվում դրանում այդ ուղղությամբ:
Երիցյանն ընդգծեց, որ Հայաստանի զարգացման միակ ուղին գալիք արտադրողականության բարձրացումն է, բայց ոչ թե կարգավորման, այլ մասնագետների որակավորման բարձրացման շնորհիվ: Իր հերթին CAPS (Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում) ծրագրի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը, խոսելով այս գիտաժողովի նպատակների մասին, ընդգծեց էկոնոմիկայի բոլոր սեգմենտների ծրագրերի վերանայումը:
Նշենք, որ համաժողովն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Microsoft-ի երևայան ներկայացուցչության, CAPS USAID-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովի մասնակիցները մտադիր են ՏՏ ձեռնարկությունների կլաստերների ուժեղացման, ՏՏ ոլորտի զարգացման ազգային հայեցակարգի և տվյալ ոլորտին կառավարության աջակցության վերաբերյալ հարցեր քննարկել:

Placeholder