Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետական կրեմլյան պալատում անցկացվել է «Կարոտ» մրցանակաբաշխության առաջին արարողությունը, որտեղ մրցանակներ են տրվել մշակույթի գործիչներին` ոլորտում ունեցած իրենց ներդրման համար: Այն կայացել է Մոսկվայում ընթացող նույնանուն փառատոնի շրջանակներում: Մրցանակաբաշխության առաջին մրցանակակիրներ են դարձել, մասնավորապես Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, գրող Անդրեյ Բիտովը, Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովը:
Արարողությունը բացել է ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: «Այսօր սա իմ առաջին ելույթն է որպես նախարար և ես շատ երջանիկ եմ, որ այն տեղի է ունենում այս հրաշալի միջոցառման ժամանակ, որը շատ խորը իմաստ ունի»,- ասել է նա: Նախարարը մեջբերել է Անդրեյ Բիտովի խոսքերը, որ «հայոց պատմության մեջ չկա սկիզբ, որովհետև այն անվերջ է»:
«Դա ողջ քաղաքակրթության պատմությունն է, որի մեջ կարմիր թելով անցնում է Ռուսաստանի հետ եղբայրական կապերը, որոնք ներկայացնում են հոգևոր, մտավոր ու տնտեսական կյանքի մի հիանալի ամբողջություն»,- հավելել է Ավդեևը:
Նշենք, որ աշխարահռչակ ֆրանսիացի Շառլ Ազնավուրը չի կարողացել ժամանել մրցանակաբաշխությանը: Խաղողի վազի մեջ քնարը ձեռքին մուսայի տեսքով արձանիկը և դրամական պարգևը նրան կփոխանցվի ավելի ուշ, Փարիզում ՌԴ դեսպանատանը:

Placeholder