Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գիշերը Հայաստան են բերվել Լոնդոնում տպագրված միասնական քննության թեստերի առաջին խմբաքանակը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Նա նշեց, որ թեստերը «Հայ ինկասացիայի» աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են «Արարատ» բանկ:
Գնահատման և թեստավորման կենտրոնը կստեղծի հանձնախումբ, որը կբաշխի զմրզված թեստերը` ըստ քննություն հանձնողների քանակի: Դրանից հետո թեստերը կուղարկվեն «Արարատ» բանկի համապատասխան մասնաճյուղեր, որտեղից քննությունների անցկացման օրը, վաղ առավոտյան, քննական կենտրոնների ղեկավարները ոստիկանների ուղեկցությամբ թեստերը կտանեն քննական կենտրոններ:
Գ. Մանուկյանի հայտնեց նաև, որ մաթեմատիկայի միասնական քննություններին թույլ կտրվի օգտագործել հաշվիչ մեքենաներ, որոնցով կատարում են միայն պարզագույն թվաբանական գործողություններ:

Placeholder