Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵՊՀ իրավաբանության և պատմության ֆակուլտետներում ամենամեծ տարածում ունեցող կաշառակերության մասին ակտիվ լուրերը դեռ պաշտոնական հիմնավորում չեն ստանում: Այսօր ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հետ զրույցում նշեցին, որ նման փաստեր արձանագրելու դեպքում անպայման կհրապարակեն:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի Արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար պետական հանձանաժողովի անդամ, նույն ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ ուսանողների և նրանց ծնողների հետ կաշառք է պահանջել:
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի աշխատասենյակում 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Կարլեն Մատինյանը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի (Կաշառք ստանալը) հատկանիշներով:

Placeholder