Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր ղեկավարած ոլորտում` մասնավորապես օրերս ԵՊՀ-ում կաշառակերության դեպքի հայտնաբերման և հրապարակման պատճառով: Նշենք, որ ժողովրդավար ու զարգացած շատ երկրներում նման հրաժարականը ընդունված է:
«Մի դեպքի պատճառով ինչքա՞ն նպատակահարմար է, որ նախարարը հրաժարական տա: Մենք բազմաթիվ անգամներ ենք նման դեպքերի մասին խոսել, այստեղ փաստը կոծկելու խնդիր չկա: Կոռուպցիայի դեպքեր կան, ու հիմնական խնդիրն դրանք կանխարգելելն է, դրանց դեմն առնելը»,−Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԳՆ մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքով, համակարգում տեղի են ունենում բարեփոխումներ, ամեն−ինչ արվում է կոռուպցիոն ռիսկերը վերացնելու, բացառելու համար:
Հետաքրքիր է, նախարարությունում իրո՞ք համոզված են, որ ողջ ոլորտում կոռուպցիայի ընդամենը մեկ դեպք կար, այն էլ բացահայտվեց, առավել հետաքրքիր է, թե քանի դեպքի բացահայտման դեպքում նախարարը նպատակահարմար կգտնի հրաժարական տալ:
Մյուս կողմից էլ, իրոք, այդքան մարդ երևի թե չգտնվեր` փոխարինելու իրար հետևից հրաժարական տվող տարբեր նախարարությունների ղեկավարներին:
Այն դիտարկմանը, թե հասարակության մեջ խոսակցություններ կան, որ նախարարը նման դեպքերին լավ էլ ծանոթ է ու անգամ դրանցից իրեն բաժին է հասնում, Լ. Գալստյանը պատասխանեց, որ դրանք բամբասանք են, ոչ կոռեկտ ու անլուրջ խոսակցություններ:
Նշենք, որ վերջերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար պետական հանձանաժողովի անդամ, նույն ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ ուսանողների և նրանց ծնողների հետ կաշառք է պահանջել: Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի աշխատասենյակում 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Կարլեն Մատինյանը:

Placeholder