Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս տարի միասնական քննությունների անցկացման համար Երևանում արդեն ստեղծվել է 19 քննական կենտրոն»,- այսօրվա ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:
Նրա տեղեկացմամբ, միասնական քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ են ներկայացրել մայրաքաղաքի դպրոցների 11592 տասնմեկերորդ դասարանցի, իսկ միասնական քննություններին կմասնակցեն հանրապետության շուրջ 13 հազար շրջանավարտներ:
Քննությունները կընթանան հունիսի 2-ից -20-ը: Օտար լեզուների միասնական քննությունները կանցկացվի մայիսի 7-ին, երկրորդ օտար լեզու հանձնողների համար քննական օր է նախատեսված նաև մայիսի 17-ին: Այս տարի օտար լեզուներից միասնական քննություն հանձնողների մեծ մասը ընտրել են անգելերն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսաերեն լեզուները, 17 հոգի ընտրել են իսպաներեն լեզուն, 2 հոգի էլ` իտալերենը: Շրջանավարտների ավարտական վկայականները կհանձնվեն հունիսի վերջին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից լրացուցիչ պարզեցինք, որ այս տարի միասնական քննություններ անցկացնելու համար ստեղծվելու է ընդհանուր առմամբ 54 քննական կենտրոն, որից մեկը` ԼՂՀ-ում:

Placeholder