Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի հունիսի 2-ից սկսվելու է Երևանի բոլոր դպրոցների ֆիզկուլտուրա, ռազմագիտություն և կերպարվեստ առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:
Վերապատրաստումը պայմանավորված է անհրաժեշտությամբ, որ այս առարկաները դպրոցներում «նույնպես պետք է ուշադրության արժանանան, ինչպես մյուս առարակաները»:
«Դպրոցներում կարևորելով ֆիզկուլտուրա առարկայի դերը` 2007 թվականին վերանորգվել են 27 մարզադպրոց և երեք դպրոցում կառուցվել է մարզադահլիճ: Այս տարի Երևանում բոլոր վերանորոգվող դպրոցներում կվերանորգվեն նաև ֆիզկուլտուրայի դահլիճները»,- հավելեց Օնիկ Վաթյանը:
Երևան քաղաքի 202 դպրոցներից միայն 9-ը ունեն ռազմագիտության դասարանի խնդիրներ, որոնց հարցերը կլուծվեն ամռան ընթացքում:

Placeholder