Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի մայիսի 24–ին հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվելու են վերջին դասերը և վերջին զանգին նվիրված տոնական միջոցառումները: Օրինակ` հանրապետության բոլոր 11-րդ դասարանցիների համար այդ օրը տոնական միջոցառում կկազմակերպվի Ազատության հրապարակում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:
Նա հայտնեց, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը խիստ հանձնարարական է տվել բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի դպրոցներում այդ օրը կազմակերպվեն համեստ տոնակատարություններ և միջոցառումից հետո չլինեն խնճույքներ:
Վարչության պետը նշեց, որ նման խիստ հանձնարարական է տրված նաև ճանապարհային ոստիկանությանը, որ վերջին զանգի օրը ոստիկանները ուշադիր լինեն և թույլ չտան, որպեսզի 11-րդ դասարանի աշակերտները գինովցած մեքենա վարել:
Խնջույքներ թույլ չտալու պահանջը Օ. Վաթյանը հիմնավորեց քննություններին պատրաստվելու անհրաժեշտությամբ:
Թե մեկ օրն ինչ կաներ այդ առումով` անհասկանալի է, մանավանդ որ դժվար թե աշակերտները վերջին զանգից գնան տուն ու սկսեն միանգամից քննություններին պատրաստվել: Ուստի առավել հավանական է, որ խնճույքի կազմակերպման, վերահսկողության և հնարավոր հետևանքների պատասխանատվությունից զերծ մնալն է հրահանգի պատճառը: Օ. Վաթյանի խոսքով, 11-րդ դասարանցիները իրենց ավարտական խնճույքը կարող են անցկացնել դպրոցի ավարտական քննություններից հետո: Իհարկե` այս դեպքում արդեն պատասխանատվության հարց չկա:
Նշենք, որ գումարային հարցը ևս ամենայն հավանականությամբ կապ չունի այս խնդրի հետ, այլապես ուսուցիչների մատուցվելիք նվերները վարչության պետի կողմից չէր թողնվի «երեխաների կամքին»:

Placeholder