ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կրթություն, գիտություն
10:30 20/05/2008

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Այսօրվանից բոլոր բուհերում կախվելու են հայտարարություններ, որտեղ իրազեվելու է, որ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը անցկացնելու է քննաշրջանի մոնիթորինգ և վերջում հանդես գալու ամփոփիչ ասուլիսով: Այս մասին հայտնում են նշված միությունից:

Վերջինները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «մայիսի վերջից Երևանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսում է քննաշրջանը: Գաղտնիք չէ, որ կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները հիմնականում արտահայտվում են հենց այս շրջանում»:

Երիտասարդական այս միությունը համարում է, որ բուհերում կոռուպցիայի դեմ պայքար առանձնապես չի նշմարվում, ինչն էլ ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Ի դեպ, գործելու է նաև թեժ գիծ`  583954 հեռախոսահամարով:



Placeholder
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ