Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի Կասկադի ձախակողմյան հատվածում կառուցվում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շենքի ճարտարապետ, Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ շենքի շինարարության աշխատանքները սկսվել են դեռ անցած տարի, բայց քանի որ այդ տարածքը շատ բարդ ռելեֆային պայմաններ ունի, ուստի այս տարեվերջի դեռ կավարտվեն շենքի արտաքին տեսքի շինարարությունը, իսկ ներքին հարդարման աշխատանքները` 2009 թվականի սկզբին:
Ճարտարապետը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի տուն -թանգարանի կառուցման գաղափարը ծագել է դեռևս 2006 թվականին` Ֆրանսիայում Հայասանին նվիրված տարվա հետ կապված:
«Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինձ հանձնարարեց տուն-թանգարանի տարածքի ընտրության և շենքի նախագծման հարցը»,- պատմեց Ն. Սարգսյանը:
Ի դեպ, Շառլ Ազնավուրը եղել է տուն-թանգարանի տարածքում և շատ հավանել է շենքի կառուցման համար նախատեսված տարածքը: Տուն-թանգարանում նախատեսված է նաև բնակելու սենյակներ Շառլ Ազնավուրի համար:
«Տուն-թանգարանի շենքը բազմաֆունկցիոնալ մշակույթային կենտրոն է լինելու: Այն կունենա 150 տեղանոց փակ դահլիճ, ընդունելությունների սրահ, թանգարանային մաս, բացօթյա սրճարան: Ինչպես նաև` շենքից երևալու է Արարատ լեռը»,- նկարագրեց Ն. Սարգսյանը:
Նա ուրախությանբ տեղեկացրեց, որ տուն- թանգարանի առաջին նմուշը ինքն է նվիրելու, քանի որ ժամանակին գնել է Շառլ Ազնավուրի տատիկի հագուստը: «Ինձ մի օր զանգահարեց Ս. Փարաջանովի տուն–թանգարանի տնօրենը և հայտնեց, որ վերնիսաժում վաճառում են Շառլ Ազնավուրի տատիկի հագուստը: Ցանկացա դիմել պետական ատյաններին, որպեսզի այդ հագուստը գնվի պետական աջակցությամբ, սակայն հետո մտածեցի, որ երկու տարի կտևի մինչև պետությունը հագուստի համար գումար հատկացնի, դրա համար ես ինքս գնեցի: Վաճառողը ուներ բոլոր անհրաժեշտ հիմքերը ապացուցելու, որ այդ տարազը իսկապես Շառլ Ազնավուրի տատիկն է»,- կիսվեց ճարտարապետը:

Placeholder