Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին զանգի կապակցությամբ ողջույնի խոսք է ուղղել Հայաստանի դպրոցների շրջանավարտներին: նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի շրջանավարտներ,
Վերջին զանգը հիշարժան իրադարձություն է, նրա ղողանջը նոր սկիզբ է ազդարարում յուրաքանչյուրիդ կյանքում:
Այսօր դուք ավարտում եք դպրոցը և կանգնած եք բախտորոշ ընտրության շեմին: Շատերդ արդեն գիտեք, թե ինչ եք ցանկանում անել, մյուսները պետք է հստակեցնեն, թե որ ոլորտում են ունակ իրականացնելու իրենց ձգտումներն ու կոչումը:
Ձեզ վիճակված են նորանոր բացահայտումներ ու ձեռքբերումներ: Կարևոր է, որ դուք գտնեք ձեր տեղը մեր երկրում, որ ձեր հասակակիցն է, դառնաք պահանջված ու որակյալ մասնագետներ, լինեք Հայաստանի արժանավոր քաղաքացիներ: Մեր հայրենիքն ունի այդպիսի մարդկանց կարիքը:
Համոզված եմ, այս տոնական օրը երախտագիտության անկեղծ խոսքեր եք ասում ձեր ուսուցիչներին, ովքեր ձեր առաջ բացել են գիտելիքների աշխարհը, նպաստել ձեր անհատականության ձևավորմանն ու ինքնահաստատմանը: Դպրոցական տարիները ձեզ պարգևել են իրական ընկերներ, տվել են հայրենասիրության ու մարդկայնության դասեր: Հուսով եմ, որ այդ արժեքներն են ձեզ համար դառնալու հասունության առաջին պատվիրանները:
Սիրելի շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորելով ձեզ, ձեր ծնողներին ու ուսուցիչներին` մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկից լինի ձեր բոլոր բարի գործերում»:

Placeholder