ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
Կրթություն, գիտություն
11:32 24/05/2008

ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը, արդեն մեկնարկել են վերջին դասերն ու տոնական միջոցառումները: Կրթության և գիտության, պաշտպանության նախարարներն արդեն եղել են կրթական հաստատություններում և շնորհավորել շրջանավարտներին: Այս տարի արդեն մեծ կյանք կմտնեն մոտ 2000 շրջանավարտներ:

Ոստիկանությունը նախօրեին բոլոր շրջանավարտներին կոչ է արել պահպանել երթևեկության կանոնները: Այդ կապակցությամբ ոստիկանությունը պատրաստվում է հանրապետության ողջ տարածքում համալիր միջոցառումներ ձեռնարկել:

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը խիստ հանձնարարական է տվել ճանապարհային ոստիկանությանը, որ վերջին զանգի օրը ոստիկանները ուշադիր լինեն և թույլ չտան, որպեսզի 11-րդ դասարանի աշակերտները գինովցած մեքենա վարել: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն օրերս հայտարարել էր, որ վարորդական իրավունք չունեցող, բայց մեքենան վարող աշակերտները, անկախ իրենց առաջադիմությունից, խիստ պատժվելու են:

Քաղաքապետը նաև խիստ հանձնարարական է տվել բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի դպրոցներում այդ օրը կազմակերպվեն համեստ տոնակատարություններ և միջոցառումից հետո չլինեն խնճույքներ:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օ. Վաթյանի խոսքով, 11-րդ դասարանցիները իրենց ավարտական խնճույքը կարող են անցկացնել դպրոցի ավարտական քննություններից հետո:
Նշենք, որ այսօր երեկոյան ժամը 19-ին քաղաքապետարանը բոլոր շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա տոնին նվիրված համերգ: Այն կավարտվի շքեղ հրավառությամբ:

Placeholder
ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ