Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօր CNN հեռուստաընկերությունով Հայաստանի մասին պատմող 30 վ տևողությամբ հոլովակն արժե 1000 դոլար: Իսկ այս ֆիլմաշարի ցուցադրման համար Հայաստանը ոչ մի լումա չի մուծելու»,- ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ասենք, որ «ոչ մի լուման» բոլոր դեպքերում 225 հազար եվրո է, որ այն վճարելու ենք մենք, պետբյուջեից` ֆիլմի նկարահանման համար, «այս ֆիլմաշարը» Հայաստանի մասին է, իսկ դրա նկարահանումը վստահվված է արտասահմանյան ընկերությունների:
Այս տարի հունիսին «Բազ բիզնես» և «Թրանս գլոբ» վավերագրական ֆիլմեր նկարահանող իսպանական ընկերությունների ներկայացուցիչները ժամանելու են Հայաստան` նկարահանելու Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտնեց, որ ընկերությունների ներկայացուցիչները Հայաստանում մնալու են 21 օր և, նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածում կավարտեն ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Ֆիմը ավարտական տեսքով պատրաստ կլինի այս տարվա վերջին: 2009 թվականից այն կսկսվի ցուցադրվել տարբեր հեռուստալիքներով:
Ինչու՞ են Հայաստանի մասին ֆիլմը, այնուամենայնիվ, նկարահանում ոչ հայաստանյան ընկերություններ` չե՞ն ուզում, չե՞ն կարող, չե՞ն իմացել, թե՞ չեն ընտրվել:
Պարզվում է «Բազ բիզնես» ընկերությունը, «Թրանս գլոբ» ընկերության համագործակցությամբ, դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը և «ցանկություն հայտնել նկարահանել Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ»` ընդգրկելու այն «Իսքեյփ» ֆիլմաշարում: Նշենք, որ «Իսքեյփ» ֆիլմաշարի մեջ ընդգրկված են 13 պետությունների մասին պատմող վավերագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են բոլոր մայրցամաքների հեռուստաընկերություններով` առնվազն 2 անգամ:
Ընկերության պայմանագրում նշված է, որ նկարահանվող ֆիլմը ներկայացվելու է բազմաթիվ հայտնի հեռուստաընկերություններով` 7 տարի անընդմեջ:
Այս ծրագիրը ներկայացվել է կառավարությունը և արժանացել հավանության: Ըստ Մ. Ապրեսյանի, այդ կազմակերպությունն իր շահույթը ստանալու է «Իսքեյք» տեսաշարի վաճառքից գոյացած գումարից, այլ ոչ` բյուջեից:
Նախարարությունն ակնկալում է, որ ֆիլմը կնպաստի Հայաստանի տուրիզմի զարգացմանը, քանի որ այն 52 րոպեում ներկայացնելու է Հայաստանի պատմությունը, մշակույթը, և 2 րոպեով` Հայաստանի ներդրումային միջավայրը: Վարչության պետի խոսքով, այս ֆիլմը «նպաստելու է արտերկրում Հայաստանի իմիջի ձևավորմանը»:
Ի դեպ` արտերկրում Հայաստանի իմիջի ձևավորման մասին:
Փաստն արդեն, որ Հայաստանի մասին ֆիլմը նկարահանում են արտասահմանյան ընկերություններ, կարող է պատասխանել շատ հարցերի` տեղական ընկերությունները չեն կարողացել այդպիսի ֆիլմ նկարահանել: Ինչու՞:
Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործակալության մարկետինգի բաժնի տնօրեն Սյուզաննա Ազոյանը հավատացնում է, որ իրենց գործակալությունը ինչպես աջակցում է «Բազ բիզնես» ընկերությանը, այնպես էլ պատրաստ է օժանդակել հայաստանյան ընկերություններին:
Հարգելի հայրենական կինոգործիչներ: Սակայն, ըստ Հայաստանում տուրիզմի զարգացման գործակալության ինֆորմացիոն կենտրոնի մենեջեր Անահիտ Պետրոսյանի, արտասահմանյան ընկերությունները ավելի մեծ փորձ ունեն զբոսաշրջության բնագավառում, նրանք նկարահանում են ֆիլմը ոչ ստանդարտ ձևով, շատ լավ ուսումնասիրել են Հայաստանի բնաշխարհը և այնքան ինֆորմացիա ունեն, որ հայ ռեժիսորները չունեն Հայաստանի մասին:
Նման «պինդ» կարծիքի դեպքում, իհարկե` չեք կարող դուք այդ ֆիլմը նկարահանել: Ի՞նչ կասեք:

Placeholder