Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջին հերթին հարկավոր է հասկանալ նրանց հոգեբանությունը, ովքեր 1915 թվականից հետո շարունակում են ապրել Թուրքիայում, ու «դրդված ծպտվում» են մահմեդականի քողի տակ: Այսօր «Իսկ նրանք, որոնք 1915 թվականից հետո շարունակեցին ապրել Թուքիայում» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գրքի հեղինակ, հայագետ, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռուբինա Փիրումյանը:
«Այս գրքում, որն ավելի շատ նախատեսված է օտարերկրացի ընթերցողի համար և ճանաչողական բնույթ ունի, առաջին հերթին փորձել եմ ներկայացնել Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերի հոգեկան վիճակը, նրանց ճակատագրերը, քանի որ սրա մասին մենք ոչինչ չգիտենք: Դյուրին է հեռվից մտածել, թե նրանց բոլորի կյանքը շարունակում է իր հունով գնալ»,-նշեց Ռ. Փիրումյանը: Հեղինակն այս թեմայի շուրջ աշխատել է 25 տարի ու վերլուծության միջոցով ներկայացրել է սփյուռքում ու նախկին ԽՍՀՄ երկրներում ցեղասպանության թեմայի վերաբերյալ գրված հոդվածներն ու գրքերը: Այդ միջոցով, ըստ Ռ. Փիրումյանի, հնարավոր է եղել հասկանալ, թե ինչքանով ենք ճանաչում «այն կողմում մնացած» հայերին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, այսպիսի գրքերը շատ են օգնում օտարության մեջ մնացող հայերին, որպեսզի նրանց երբեք չլքի հայ լինելու զգացումը, աշխարհի որ կետում էլ նրանք գտնվեն: «Ցեղասպանության վերաբերյալ թվում է, թե շատ է գրվել, խոսվել, սակայն կան այսպիսի նուրբ կետեր, որոնց անդրադառնալն այս օրերին պարտադիր երևույթ է ու շատ արդիական է դարձել: Մենք չենք կարող հաշվի չառնել այն բոլոր իրադարձությունները, որ կատարվում են Թուրքիայում»,-նշեց Հ. Դեմոյանը: Ըստ նրա, հեղինակը գրքում հմտորեն ներկայացրել է Թուքիայում ապրող հայերի մասին, որոնք թեև մահմեդականություն են դավանում, սակայն հայ են:
Նշենք, որ գիրքը լույս է տեսել անգլերենով, քանի որ հեղինակի հավաստմամբ, այն ավելի շատ նախատեսված է օտար ընթերցողի համար: Սակայն գրքի ամփոփումը հեղինակը ներկայացրել է հայերենով:

Placeholder