Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Վրացիները հայկական մշակութային հուշարձանները թալանում և յուրացնում են այնքան, ինչքան ուժները պատում է: Իսկ նրանց ուժը շատ է պատում, քանի որ այդ հուշարձանները մեր կողմից անուշադրության և անտերության են մատնված»,-այսօր «Միտք» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպած «Վրաստանի հակահայ քաղաքականությունը» թեմայով քննարկման շրջանակում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության Երևանի գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:
Նրա համոզմամբ, յուրաքաչյուր մշակութային հուշարձանի համար մշակույթի նախարարությունը պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ իրենք էլ պատրաստ են անհրաժեշտ փաստարկներով ապահովվել: Խնդրի վերաբերյալ կենտրոնի տնօրենը բազմաթիվ հանդիպում-քննարկումներ է ունեցել նախկին արտգործնախարարի հետ, սակայն սայլը տեղից չի շարժվել: Ս. Կարապետյանը նաև օրինակ բերեց, երբ հայկական եկեղեցիների վրացականացմամբ զբաղվում են անգամ վրաց հոգևորները` իրենց գերեզմաները պղծելու հաշվին: «Սա նշանակում է, որ մենք փակուղու առաջ ենք կանգնած, և նրանցից որևէ ակնկալիք` հայկական հուշարձանները հարգելու հետ կապված, չպետք է ունենանք»,-ասաց ճարտարապետը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով, Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում միշտ զիջողական քաղաքականություն է վարել, ինչը հարևան երկրին ավելի հանդուգն ու համարձակ է դարձրել: Ըստ պատմաբանի, Հայաստանը պետք է արժանապատվորեն կառուցի իր հարաբերությունները Վրաստանի հետ:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն իր զեկույցում ներկայացրեց անցյալում և այսօր Վրաստանի հակահայ քաղաքականության օրինակներ` սկսած 1918 թվականից մինչև մեր օրերը: «Ինչու Վրաստանն այսօր ինտեգրման տխրահռչակ պատրվակի տակ դաժանորեն ճնշումների է ենթարկում և իրավազրկում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայության շրջանակներում պետական պաշտոնների հավակնողներին, ուսուցիչներին, աշակերտներին և այլոց` թույլ չտալով օգտագործել սեփական ազգային լեզուն»,-մտահոգություն հայտնեց բանախոսը: Նրա համոզմամբ, հայ-վրացական երկկողմ հանդիպումներում վրացական կողմին հիմնախնդիրներից որոշների մասին «թեթևակի և քաղաքավարի հիշեցումները և այդ ճանապարհով ձգտել հասնել դրանց լուծմանը` արդեն սպառել է իրեն: Պետք է Վրաստանում ապրող հայությանը կազմակերպելու և վերջիններիս թիկունք կանգնելու ճանապարհով ելնել Վրաստանի այս սանձարձակությունների դեմ»:
Ս. Կարապետյանի խոսքով, այս ամենի պատճառը նաև այն է, որ վրացահայության մոտ թուլացած է ազգային գիտակցությունը, իսկ խնդրի լուծման համար Հայաստանն իր աջակցությունը զգացնել չի տալիս: Ս. Կարապետյանն այն կարծիքին է, որ Վրաստանին պետք է հիշեցնել ու բացատրել, թե ինչից սկսվեց արցախահայության պայքարը, պետք է ասել, որ Ադրբեջանն այդ ժամանակ արգելում էր խոսել հայերեն լեզվով, դրպոցներում դասավանդել հայոց պատմություն առարկան և այլն:
Նշենք, որ քննարկման կազմակերպման համար առիթ էր հանդիսացել այն, որ այս օրերին լրանում է Ախալքալաքի և Ախալցխայի հայության կոտորածների 90 տարին: «Մի եղեռնագործություն, որին զոհ գնացին 40-50 հազար հայեր, որը կազմում էր տարածաշրջանի բնակչության կեսից ավելին»,-իր զեկույցում նշեց Վ. Սարգսյանը:

Placeholder