Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հունիսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունենալու տոնական համերգ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց կոմպոզիտորի որդին` Կարեն Խաչատրյանը: Համերգը ղեկավարելու է մոսկովյան ակադեմիստական նվագախմբի գլխավոր դիրժոր Պավել Կոգանը:
Այդ օրը Ռուսաստանում հայկական դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաև այլ պաշտոնյաները, մոսկովաբնակ հայերը ծաղիկներ կդնեն կոմպոզիտորի տան մոտ գտնվող հուշաքանդակին:
Նշենք, որ փետրվարի 12-ին Չայկովսկու անվ. դահլիճում արդեն տեղի է ունենցել Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Համերգին մասնակցել են Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, դաշնակահար Տիգրան Ալիխանովի մասնակցությամբ: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի դեսպանատան և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի աջակցությամբ: Կարեն Խաչատրյանը այդ համերգը հաջողված համարեց:
Երևանում հունիսի 6-ին նույնպես նշելու են մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակը: «Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տուն-թանգարնում բացվելու է նոր մշտական ցուցադրություն, մեկնարկելու է երաժշտական փառատոնը, որի ընթացքում` մինչև հունիսի 14-ը, հնչելու են միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,-ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Նրա խոսքով, այցելելու են Կոմիտասի անվան պանթեոն` ծաղիկներ դնելու կոմպոզիտորի հուշաքարին:
20-րդ դարի տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանով հպարտանում են ոչ միայն հայերը, այլև ողջ աշխարհը: Կոմպոզիտորի ստեղծագործություններով միավորվել են հայ ժողովրդի դարավոր մշակույթը համաշխարհային արվեստին: Նրա երաժշտությունը ժամանակակից երգահանների դպրոցը հարստացրել է նոր որակով, երաժշտական արտահայտչականության միջոցներով:
Կոմպոզիտորին համաշխարհային ճանաչում են բերել «Գայանե» և «Սպարտակ» բալետները, Լերմոնտովի դրամայի համար գրված «Դիմակահանդեսը», Երկրորդ համաշխարհային պատերազմի առիթով գրված «Երկրորդ սիմֆոնիան», որ կոմպոզիտորի զայրութի ռեքվիեմն է` պատերազմին և ոչնչացմանը դեմ:
Արամ Խաչատրյանի երաժշտությունը ոչ միայն հանրաճանաչ է, այլև ճանաչելի. նրա հայկական ոգու արտահայտումները ճանաչելի են նույնիսկ կինոնկարների և բեմադրությունների երաժշտություններում:

Placeholder