Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ մարդ մահանում է ծխելու հետևանքներով առաջացած հիվանդություններից, կամ այլ կերպ` յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ, միջին հաշվով, ծխախոտը խլում է մեկ մարդու կյանք: Այսպիսի տպավորիչ տվյալներ ներկայացրեց առողջապահության նախարարության Հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը:
Մասնագետի խոսքով, ծխելու հետևանքներով առաջացած հիվանդություններից տառապում են ոչ միայն նրանք, ովքեր ակտիվ ծխողներ են համարվում, այլև նրանք` ովքեր «պասիվ ծխողներ» են կոչվում:
Հանրապետության ուռուցքաբանական կլինիկայի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի խոսքով, ծխախոտ օգտագործողների մոտ զգալիորեն աճում են այնպիսի հիվանդությունների հավանականությունը, ինչպիսիք են` թոքերի խրոնիկական բորբոքումները, բերանի խոռոչի, գլխի, պարանոցի, ստամոքսի, ենթաստամոքսի գեղձի, կերակրափողի ու այլ օրգանների քաղցկեղը:
«Միայն Հայաստանում ծխախոտամոլությունից տարեկան 3000 մարդ է մահանում, ինչը մոտ 3 անգամ ավելի է, քան թունավորումներից կամ դժբախտ պատահարներից գրանցված մահացությունների թիվը: Բայց հարկ է նշել, որ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողների շրջանակը, այդ թվում նաև` երեխաների»,-նշեց մասնագետն ու ավելացրեց, որ 700 մլն երեխա, աշխարհի երեխաների կեսը, պարբերաբար շնչում է ծխախոտի հոտով հագեցած օդ:
Բազարչյանը կարևորեց, որ այժմ Ազգային ժողովում քննարկվում են այս խնդրին վերաբերող օրենք` հասարակական վայրերում, մասնավորապես` հասարակական տրանսպորտում ու աշխատավայրերում, ծխելն արգելելու վերաբերյալ:

Placeholder