«ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԼԻՎՈՒԴԸ ՉԷ, ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՍԵԼԻՔՍ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼՆ Է»
Մշակույթ
13:04 31/05/2008

«ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԼԻՎՈՒԴԸ ՉԷ, ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՍԵԼԻՔՍ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼՆ Է»

«Ժամում 60 մղոն կամ մետոմորֆոզ» ֆիլմն այսօր արդեն նկարահանվում է Հայաստանում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Քոչարը: Այն նվիրվելու է նաև Վիլյամ Սարոյանի 100-ամյակին: «Ֆիլմը հավատի, բարոյականության, ընտանիքի այսօրվա սերնդի վերբալ աշխարհում մոլորվածության մասին է: Այն պատմում է մարդկանց մասին, որոնք ոչ թե ուզում են օտար իրականության մեջ փոփոխություն անել, այլ փոխում են այն իրենց ապրելակերպով»,-հայտնեց ռեժիսորը:

Նրա խոսքով, ֆիլմի մեծ մասը նկարահանվել է ԱՄՆ-ում: «Դուք այն չեք տարբերի ամերիկյան ֆիլմերից իր տեխնիկական չափանիշներով, սակայն ես միշտ կարևորել եմ միտքը»,-ընդգծեց ռեժիսորը: Ռ. Քոչարը հույս հայտնեց, որ ֆիլմը պատրաստ կլինի աշնանը:

Ֆիլմի գլխավոր դերակատարն է սփյուռքահայ դերասան Էդիդե Լենին, ով արդեն իսկ նկարահանվել է մի շարք ֆիլմերում և գովազդային հոլովակներում: Նրա խոսքով, այս ֆիլմն իր ամենամեծ գործերից մեկն է: «Իմ նպատակը հոլիվուդը չէ, իմ նպատակը իմ ասելիքը տեղ հասցնելն է»,-խոստովանեց սփյուռքահայ դերասանը:

Հայ դերասաններից ֆիլմում նկարահանվում են նաև Հովհաննես Բաբախանյանը և Նարինե Լայլայանը:
Placeholder
«ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԼԻՎՈՒԴԸ ՉԷ, ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՍԵԼԻՔՍ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼՆ Է»