Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեկ օր առանց ծխախոտի: Ողջ աշխարհն ամեն տարի մայիսի 31-ին այսպես է պայքարում ծխախոտի դեմ: Այս առիթով, առողջապահության նախարարությունը մասնավորապես նախարարության Հակածխախոտային ծրագրի շրջանակում վիճակախաղ կազմակերպեց, որին մասնակցեցին բոլոր նրանք, ովքեր արդեն 4 տարի չեն խծում:
Հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, այս մարդիկ չորս տարի անընդմեջ «պայքարել են» չարիքի դեմ: «Մենք անընդհատ կապ ենք պաշտպանել նրանց հետ ու հետևել ենք նրանց հաջողություններին: Շատ ուրախ ենք, որ մեր հասարակության մեջ, իրոք, կան մարդիկ, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ու կարողացել են հրաժարվել ծախոտից: Պետք է նշեմ, որ դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Ինձ իսկապես կհասկանան բոլոր նրանք, ովքեր անցել են այդ ճանապարհով»,-նշեց Ա. Բազարչյանը:
Նշենք, որ խաղարկությանը մասնակցեց26 մարդ: Յուրաքանչյուրն ընտրեց մեկական «ծխախոտի գլանակ», որտեղ էլ նշված էին մրցանակների անունները: Գլխավոր մրցանակը DVD ձայնագրիչ էր, որը ստացավ մեկ մասնակից, սակայն մյուսները ձեռնունայն չմնացին` արժանացան խրախուսական մրցանակների:

Placeholder