Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր առավոտյան մեկնարկեցին միասնական քննությունները: Արդեն երկրորդ տարին է, շրջանավարտ դիմորդները բուհ ընդունվելու համար որոշ առարկաներից հանձնում են ընդամենը մեկ քննություն, որի արդյունքը արձանագրվում է որպես և ավարտական, և ընդունելության գնահատական:
Այս տարի միասնական քննությունների անցկացման համար Երևանում արդեն ստեղծվել է 19 քննական կենտրոն: Հանրապետությունում այս տարի միասնական քննություններ անցկացնելու համար ձևավորվել է ընդհանուր առմամբ 55 քննական կենտրոն, որից մեկը` ԼՂՀ-ում: Միասնական քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ են ներկայացրել մայրաքաղաքի դպրոցների 11592 տասնմեկերորդ դասարանցի, իսկ միասնական քննություններին կմասնակցեն հանրապետության շուրջ 14 հազար շրջանավարտներ: Քննությունները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը: Շրջանավարտների ավարտական վկայականները կհանձնվեն հունիսի վերջին:
Գիտելիքի թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանի հայտնած տվյալներով, այս տարի հայոց լեզվու և գրականություն առարկայից ԳԹԿ-ը ստացել է 15 հազար դիմում-հայտ, մաթեմատիկա առարակայից նույնպես 10 հազար 56 դիմում-հայտ, բոլոր օտար լեզուները միասին` մոտ 10 հազար դիմում հայտ անգլերենի` 7806, գերմաներենի` 563, իսպաներենի` 21, իտալերենի` 3, ռուսերենի` 1483, ֆրանսերենի 514 հայտ:
Այսպիսով, հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը կանցկացվի հունիսի 2-ին, ռուսերենը` 7-ին, մաթեմատիկան 11-ին, իսկ օտար լեզուների քննությունները` հունիսի 17-ին: ԳԹԿ-ի տնօրենի տեղեկացմամբ, հավելյալ քննություն կանցկացվի հուլիսի 1-10 հարգելի պատճառով բացակայածների, բանակից զորացրվածների և արտասահմանում տարբեր ծրագրերով սովորող աշակերտների համար:
Նշենք, որ քննությունների մեկնարկի նախօրեին երկրի ղեկավարը խնդիրների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել: «Մեզանից պահանջվում է շատ պարզ մի բան. լինել սկզբունքային, օբյեկտիվ և հետևողական: Բառերով արտահայտելն, իհարկե, շատ հեշտ է, իսկ իրականացնելը` բարդ, բայց պարտավոր ենք: Առանց այս խնդիրը լավագույնս լուծելու, մենք չենք կարող շարունակել բարեփոխումները և բուհում, և դպրոցում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Placeholder