ԹԻՎ 160 ԴՊՐՈՑՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՆ ՍԿՍԵԼ
Կրթություն, գիտություն
14:30 02/06/2008

ԹԻՎ 160 ԴՊՐՈՑՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՆ ՍԿՍԵԼ

Այսօր հանրապետության բոլոր` 55 քննական կենտրոններում քննությունը սկսվել է նախատեսված ժամին և սահմանված կարգով, բացառությամբ՝ Երևանի թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի, որտեղ տեխնիկական պատճառներով 25 դիմորդ հնարավորություն չի ունեցել մասնակցելու քննությանը։ Կրթության ու գիտության նախարարության հաղորդմամբ, տեստերի ծրարները բացելուց հետո պարզվել է, որ դրանց թիվը պակաս է:

Նշենք, որ այսօրվա քննության տեստի առաջադրանքների ճիշտ պատասխաններին դիմորդները կարող են ծանոթանալ ԿԳ նախարարության և ԳԹԿ պաշտոնական կայքերից` ժամը 15.00-ից հետո (www.edu.am, www.atc.am): Իսկ քննության արդյունքները կհրապարակվեն հունիսի 5-ին՝ քննական կենտրոններում։

Բողոքարկման գործընթացը կիրականացվի քննական կենտրոններում մինչև հաջորդ օրը ժամը 18.00-ն: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար, գնահատման 20 միավորանոց սանդղակով, կտրվի 0.25 միավոր:
Placeholder
ԹԻՎ 160 ԴՊՐՈՑՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՆ ՍԿՍԵԼ