Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ոսկե ծիրան» երևանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկելու է հուլիսի 13-ին, որ տևելու է նախորդներից ավելի երկար` յոթ օր, մինչև հուլիսի 20-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
«Անվանի կինոռեժիսորներ, կինոգետներ, կինոքննադատներ, դերասաններ հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ ու մասնակցել փառատոնի բազմաժանր ծրագրին, այլև համատեղ ծրագրեր մշակեն, որոնք ուղղված կլինեն նաև հայկական կինոյի զարգացմանը»,-ասաց նա:
Փառատոնի կազմակերպիչների խոսքով, այս տարի «Ոսկե ծիրանն» առավել քան հագեցած է: Նրանք ավելի քան 65 երկրից ստացել են 395 ֆիլմի մասնակցության հայտ: Մ. Ստամբոլցյանի խոսքով, փառատոնում ներկայացվելու են ոչ միայն տարբեր ազգերի նորանուն ռեժիսորների ֆիլմեր, այլ նաև հյուրընկալելու են կինոաշխարհում մեծ հեղինակություն վայելող պատվավոր հյուրեր` գերմանացի ռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը, իրանցի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուինը, սերբ ռեժիսոր Գորան Պասկալևիչը, ֆրանսիացի ռեժիսոր Կատրին Բրիյանը, հայազգի ռեժիսորներ Արտավազդ Փելեշյանը, Ռոման Բալայանը, Ատոմ Էգոյանը և այլք: Փառատոնը բացվելու է Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմով, իսկ փակմանը ցուցադրվելու է Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» կինոնկարը:
Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է լինելու խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ, վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ, հայկական համայանապատկեր մրցույթ և «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային մրցույթ ծրագրերից: Բացի մրցութային ծրագրից, փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագրեր` երևանյան պրեմիերա, հետահայաց ցուցադրություններ, հարգանքի տուրք և արաբական գիշերներ: «Հարգանքի տուրք ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվելու Վիլյամ Սարոյանի 100-ամյակին և իտալացի հայտնի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հիշատակին նվիրված միջոցառումները»,-նշեց ծրագրերի ղեկավարը: Նրա խոսքով, Վ. Սարոյանին նվիրված միջոցառումների շարքում ներկայացվելու են իր կինոսցենարների, ստեղծագործությունների հիմքով տարբեր երկրներում նկարահանված ֆիլմեր: «Մենք աշխատելու ենք ներկայացնել նաև նրա միակ նկարահանած ֆիլմը; Ամեն գնով ուզում ենք այն ձեռք բերել, բացվելու է Վիլյան Սարոյանին նվիրված ցուցահանդես»,-ընդգծեց բանախոսը: Ցուցադրվելու են Միքելանջելո Անտոնիոնիի նկարահանած ֆիլմերը, ազգային պատկերասրահում բացվելու է նրա գործերի ցուցահանդեսը, որին ներկա է լինելու նաև նրա այրին` կինոռեժիսոր Էնրիկա Անտոնիոնին::
Ասուլիսին ներկա փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության արդյունքում փառատոնի շրջանակում հուլիսի 18-ին անցկացվելու է միջազգային կոնֆերանս` «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» վերնագրով: «Կոնֆերանսի անցկացումը կարևոր է այնքանով, որ միջազգային կինոմատոգրաֆիստների ուշադրությունը կսևեռվի Հայաստանի վրա, որտեղ կինոմշակույթը կազմում է ազգային արվեստի կարևոր մաս»,-ասաց Ս. Հարությունյանը:
«Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու են հայտնի կինոռեժիսորների մի շարք պրեմիերաներ, կազմակերպվելու են բազմաթիվ հանդիպումներ հանրահայտ կինոգործիչների հետ, անցկացվելու են վարպետության դասեր: Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն անցկացնելու է վարպետության դասեր, կայանալու է «Համահայկական նախագիծ», որի ընթացքում հայազգի կինոռեժիսորները քննարկելու են հայկական կինոյի հեռանկարներն ու որոնելու են զարգացման նոր լուծումներ:
Նշենք, որ բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում:

Placeholder