Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:24 04/06/2008
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ ՉԷ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՅՑԻՆ
Հայաստանը դեմ չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր տարածքում մշակութային հուշարձանների ուսումնասիրություն իրականացնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Հին Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացմանը:
«Մենք դեմ չենք Հայաստան կամ Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցին: Բայց Ադրբեջանն ամեն անգամ խոչընդոտում է առաքելության այցին»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այդ հարցը միշտ քննարկվել է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման, այնպես էլ այլ մակարդակներով հանդիպումների ընթացքում:
Միաժամանակ նա ասաց, որ առայժմ հարց դրված չէ առաքելությունը կայցելի՞ տարածաշրջան, թե՞ ոչ: «Առաքելությունը պետք է այցելի նաև Ադրբեջանի տարածք, իսկ դրա համար պետք է պայանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ: Հենց այդ պատճառով էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրոն շատ զգույշ է իր արտահայտություններում»,-նկատեց Է. Նալբանդյանը:
«Խնդիրն այն է, որ իրականում հայկական մշակութային ժառանգության դեմ հանցագործություն է իրականացվում: Ոչնչացվել են բազմաթիվ հայկական հուշարձաններ: Մենք միջնադարում չենք ապրում, որպեսզի հանգիստ նայենք, թե ինչպես են օրը ցերեկով ոչնչացվում հուշարձանները, և ոչինչ չի նախաձեռնվում»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի շուտ մշակութային և կրթական բնույթի կառույց է, և այդ առումով այն շատ զգույշ է ենթատեքստ ունեցող հարցերում: Է. Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական մշակութային ժառանգության պահպանումը կարևորագույն խնդիր է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչության համար:
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ Հին Ջուղայում բազմաթիվ խաչքարեր են թաղվել հողի տակ, մյուսներն էլ ոչնչացվել ու նետվել են Արաքս գետը:

Placeholder