ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Կրթություն, գիտություն
14:39 04/06/2008

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

«Հունիսի 2-ին անցկացված հայոց լեզու և գրականություն միասնական քննությունը դասական իմաստով կարելի է ասել անցել է հաջողված, քանի որ մեր ստացած պատկերը համապատասխանում է բոլոր սպասումներին»,-այս մասին հայտնեց կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:

Փոխնախարարը նշեց, որ բարձր գնահատականներ շատ քիչ են եղել. 14 հազար շրջանավարտ դիմորդից 20 միավոր (80-ից 80 հարց) ճիշտ են պատասխաանել ընդամենը 28 հոգի, 19,75 միավոր ստացել են 36 հոգի:

Ամենաշատ ստացված միավորների շրջակայքը 12-14 -ն է:
«Սա ցույց է տալիս, որ այս տարի, բնականաբար, կունենաք բավականին ցածր կոնկուրս»,-կանխագուշակեց Բ. Եսայանը: Ըստ նրա, հեղինակավոր ֆակուլտետներ դիմողների համար 15-16 միավորները բավարար են:

Նրա վստահեցմամբ, անբավարարները նախորդ տարվա համեմատ բավականին շատ են, թեև ավելացրեց, որ նրանց թիվը համարժեք է կենտրոնացված քննությունների ժամանակ գրանցված թվին: Այս տարի կտրվողների թիվը կազմել է 5, 85 տոկոս:
Ընդհանուր առմամբ, փոխնախարարի ներկայացմամբ այս տարվա պատկերն ավելի լավն է, քան նախորդ տարվանը:

Հիշեցնենք, որ հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը անցկացվել է հունիսի 2-ին, ռուսերենը` 7-ին, մաթեմատիկան 11-ին, իսկ օտար լեզուների քննությունները` հունիսի 17-ին: Արդեն երկրորդ տարին է, շրջանավարտ դիմորդները բուհ ընդունվելու համար որոշ առարկաներից հանձնում են ընդամենը մեկ քննություն, որի արդյունքը արձանագրվում է որպես և ավարտական, և ընդունելության գնահատական:

Գնահատականները կարող են շրջանավարտ դիմորդներն իմանալ վաղը:

Placeholder
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ