Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արդեն երեք տարի է աշակերտների փոխանակման արդյունքում 30-ից ավելի 14 տարեկան հայ երեխաներ սովորում են Թաիլանդի Ռեգենտների դպրոցում: Այս մասին հայտնեց կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը: «Այդ դպրոցն ավարտելուց հետո հնարավոր է լինում ընդունվել եվրոպական ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններ»,-նշեց Բ. Եսայանը: Նրա խոսքով, դպրոցի շրջանավարտներն առաջարկներ են ստանում աշխարհի լավագույն համալսարաններից` Օքսֆորդ, Քեմբրիջ, Ստենֆորդ և այլն:
Ասուլիսին ներկա Ռեգենտների դպրոցի հիմնադիր-նախագահ, դոկտոր Թեչավիչի Վիրաչայը նշեց, որ դպրոցում սովորում են «տարբեր երկրների լավագույն ընտանիքների երեխաներ»:
«Աշակերտները սովորելով միմյանց հետ, արդյունքում շատերը գործընկերներ են դառնում: Այն ոչ միայն կրթող հաստատություն է, այլ նաև յուրաքանչյուր ուսանողի իր հմտությունները, կարողությունները զարգացնելու հնարավորություն է տալիս, նպաստում է ինքնաբացահայտմանը»,-ասաց դոկտոր Թ. Վիրաչայը: Ըստ նրա, դպրոցում կրթություն ստացող աշակերտների 85 տոկոսը եվրոպացիներ են, ովքեր բարձր են գնահատում միջազգային չափանիշներին համապատասխանող այդ դպրոցի կրթական որակը և հեռանկարային հնարավորությունները:
Դպրոցում հայ աշակերտները բավականին լավ են սովորում: Դոկոտոր Թ. Վիրաչայի հավաստմամբ, նրանք ստանում են «չորս» և «հինգ» գնահատականներ:
Դպրոցի առաջին շրջանավարտ, Հայաստանում դպրոցի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը նշեց, որ ծրագրին մասնակցելու և դպրոց ընդունվելու համար դիմում են ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: «Միշտ այնպես է ստացվում, որ մայրաքաղաքից են ընդունվողները լինում»,-ասաց Հ. Հարությունյանը:
Ընդունելության ծրագիրը երկու փուլով է կատարվում. առաջին փուլում քննություն են հանձնում անգլերեն և մաթեմատիկա առարկաներից, ի դեպ, վերջինս էլ անգլերեն, իսկ երկրորդ փուլում հարցազրույցն անցկացնում է դպրոցի ներկայացուցիչը:
Թաիլանդի Ռեգենտների դպրոցը հավատարմագրված է Միացյալ թագավորության WAS Ofsted տեսչության կողմից, հանդիսանում է լիիրավ անդամ Round Square կազմակերպության, որը բաղկացած է աշխարհի ավելի քան 60 առաջադեմ դպրոցներից: Դպրոցում ուսուցումն իրականացվում է Մեծ Բրիտանիայի կրթական ծրագրով, և շնորհվում է IGCSE-ի, IB և A աստիճանի որակավորում, որոնք ունեն համաշխարհային ճանաչում:

Placeholder