ԱՄԵՐԻԿՅԱՆ ՋԱԶԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
15:47 05/06/2008

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՋԱԶԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 4-10-ը Հայաստանում անցկացվելու են Ամերիկյան ջազի օրեր: Միջոցառումն ամենամյա է, այն անցկացվում է 7-րդ անգամ: Միջոցառումներին հանդես կգան ամերիկյան տենոր սաքսոֆոնահար Ջերրի Բերգոնզին և նրա հնգյակը` ներկայացնելով իրենց յուրօրինակ ամերիկյան ջազային ոճը Հայաստանում ջազի 70-ամյակը նշանավորող տարաբնույթ միջոցառումներում:

Ինչպես այսօրվա ասուլիսում ներկայացրեց սաքսոֆոնահարը, իր հնգյակը հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հունիսի 7-ին և «Ավանգարդ» ֆոլկ երաժշտության ակումբում հունիսի 8-ին: Հունիսի 5-ին և 9-ին հնգյակը մաստերկլասի դասեր կանցկացնի «Նարեկացի» արվեստի կենտրոնում: Հունիսի 7-ի համերգի տոմսերն անվճար են: Դրանք կարելի է ձեռք բերել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղերից: Հունիսի 7-ի համերգի կազմակերպման հարցում ԱՄՆ դեսպանատան գործընկերն է «Հայկական ջազ-70» կազմկոմիտեն:

Նշենք, որ Ջերրի Բերգոնզին միջազգային ճանաչում ունեցող ջազային կատարող է, կոմպոզիտոր, հեղինակ ու մանկավարժ: Նրա ձայնագրությունների մեծ քանակությունը փաստում է նրա մեծ նվիրումը ջազին: Հնգյակում հանդես են գալիս նաև Ֆիլ Գրենադիերը (շեփոր), Ջոշուա Դեվիսը (կոնտրաբաս), Վարդան Օվսեփյանը (դաշնամուր) և Կարեն Քոչարյանը(հարվածային գործիքներ):

Placeholder
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՋԱԶԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ