ՖՐԱՆՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱՆԴԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ`ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
17:29 05/06/2008

ՖՐԱՆՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱՆԴԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ`ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ազգային պատկերասրահում բացված 20-րդ դարի Ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլանդի աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի և նրա նկարների կատալոգի նպատակն է մոռացության մշուշից վեր հանել հայրենակցի արվեստը, ներկայացնել նրա ստեղծագործական աշխարհը, որին ծանոթ չեն ոչ միայն գեղարվեստական կյանքից հեռու, այլև` հայ արվեստասեր հանրության լայն շրջանակը»,- ասաց Ազգային Պատկերասրահի փորագրության ենթաբաժնի վարիչ, կատալոգի հեղինակ և կազմող Նունե Թադևոսյանը:

Նա նշեց, որ ցուցահանդեսում գրեթե ամբղջությամբ ներկայացված են արվեստագետի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում գտնվող տպագրական գրաֆիկայի հավաքածուն, որն էլ հնարավորություն է ընձեռնում հետևել նկարչի անցած ուղուն և ըստ արժանավույնս գնահատել նրա ներդրումը փորագրական արվեստում:

Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 90 գրաֆիկական աշխատանքներ երկու շարքով` Ժան Դե Լաֆոնտեն «Առակներ» և «Խաչի Ճանապարհը» սյուիտ:

Ն. Թադևոսյանի խոսքով, այս ցուցահանդեսի միջոցով հայ արվեստասեր հասարակությունը կկարողանա ծանոթանալ հայրենակցի գործերին, նրա անցած ստեղծագործական ուղուն, գեղագիտական հայացքներին և բարոյափիլիսոփայական ըմբռնումներին:

Ցուցահանդեսը կտևի միչև հուլիսի 10-ը:

Placeholder
ՖՐԱՆՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱՆԴԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ`ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ