ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 782 ԴԻՄՈՐԴ
Կրթություն, գիտություն
11:38 06/06/2008

ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 782 ԴԻՄՈՐԴ

Միասնական և ավարտական քննություններից առաջինի՝ «Հայոց լեզվի և գրականության» արդյունքներն արդեն հայտնի են։ Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, գերակշռում են միջին՝ 13-15 միավորները։ 80 առաջադրանքներից 80-ին ճիշտ պատասխանել է ընդամենը 28 դիմորդ-շրջանավարտ։ Նվազագույն շեմը չեն հաղթահարել և անբավարար են ստացել 782-ը՝ քննությանը մասնակցած դիմորդների 5.85%-ը։ Իսկ քննության նվազագույն դրական շեմ է սահմանվել 7.5 միավորը։

Բացակայել է 161 դիմորդ-շրջանավարտ, կամ նախապես հայտագրվածների 1.2%-ը, որը թույլատրելիի սահմանագծում է։ Ընդհանուր առմամբ, հունիսի 2-ի քննությանը մասնակցել է 13439 դիմորդ։ Այժմ քննական կենտրոններում ընթանում է բողոքարկման գործընթացը, ինչի համար դիմորդներին ժամանակ է տրվել մինչև հունիսի 6-ը, ժամը 18.00։

Հիշեցնենք, որ ռուսերենի միասանական քննությունն անցկացվելու է ` 7-ին, մաթեմատիկայինը` 11-ին, իսկ օտար լեզուների քննությունները` հունիսի 17-ին:
Placeholder
ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 782 ԴԻՄՈՐԴ