ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ԿԱՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՍՏԱԿ Է ԵՎ ԿԱՇԽԱՏԻ ԱՆԿԱԽ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՆԻՑ»
Կրթություն, գիտություն
14:06 07/06/2008

ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ԿԱՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՍՏԱԿ Է ԵՎ ԿԱՇԽԱՏԻ ԱՆԿԱԽ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՆԻՑ»

«Հայոց լեզու և գրականություն միասնական քննության արդյունքներից կարելի է ենթադրել, որ այս տարի, ինչպեսև նախորդ, ընդունելության անցողիկ միավորների շեմը դարձյալ կիջնի»,-այս մասին այսօր իր տեսակետը հայտնեց կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Նրա խոսքով, այս տարի հայոց լեզու և գրականություն միասնական քննությունից 20 միավոր է ստացել ընդամենը 28 դիմորդ, դա թեստային համակարգի ներդրման արդյունքն է: ԿԳ նախարարի կարծիքով, այսօր դպրոցական ծրագրերը լավ յուրացրած դիմորդները հաստատ կունենան լավ հաջողություններ:

Նա հայտնեց, որ այս տարի հայոց լեզվի և գրականություն միասնական քննությունից հիմնական բողոքները վերաբերել են տեխնիկական բնույթի հարցերին:

Այն հարցին, թե նախարարի փոփոխությունն քննական ժամանակաշրջանում արդյոք բացասական ազդեցություն չի ունենա քննական ընթացակարգի վրա, Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ որևէ պաշտոնյայի փոփոխություն, այդ թվում նախարարի, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ քննությունների ընթացքի վրա: «Կարթական համակարգը շատ հստակ է և այն կաշխատի անկախ որևէ սուբյեկտիվ անձի գործոնից»,-հավելեց նա:

Placeholder
ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ԿԱՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՍՏԱԿ Է ԵՎ ԿԱՇԽԱՏԻ ԱՆԿԱԽ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՆԻՑ»