Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանրապետության շուրջ 13 քննական կենտրոններում այսօր ռուսաց լեզվի միասնական քննություն է հանձնում 1483 դիմորդ: Ռուսաց լեզվի ավարտական քննությունը շրջանավարտները հանձնում են իրենց դպրոցներում:
ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար Արմեն Փաշինյանը նշեց, որ այսօր պետք է քննության ներկայանար 239 դիմորդ, սակայն մասնակցում է 234-ը, 5 դիմորդ բացակայել է քննությունից: Նրանք ռուսաց լեզվի միասնական քննություն կհանձնեն հուլիսի 6-ին:
Այսօր քննության ավարտից անմիջապես հետո ԿԳն պաշտոնական կայքէջում կտեղադրվի քննական թեստերի ճիշտ պատասխանները: ԳԹԿ կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը նշեց, որ ռուսաց լեզվի քննության արդյունքները քննական կենտրոններում կփակցվեն երկու օրից: Նա նաև տեղեկացրեց, որ դիմորդները կարող են բողոքարկել դրանք պատասխանները քննական կենտրոններում փակցնելու հետո մինչև հաջորդ օրվա ժամը 18:00: Իսկ բողոքարկման արդյունքները պարզ կլինի 2 օրից:
Մ. Մկրտչյանի խոսքով, հայոց լեզու և գրականության միասնական քննության արդյունքներից բողոքարկել է քննություն հանձնած դիմորդների շուրջ 5 %-ը: Նա նշեց, որ հայոց լեզու և գրականություն միասնական քննության բողոքարկման արդյունքները կներկայացվեն դիմորդներին հունիսի 9-ին ժամը 4-ին: Մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հունիսի 11-ին, իսկ օտար լեզուներինը` հունիսի 17-ին:

Placeholder