«COMSTAR» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ԿԱՊԻ ՄԱԼՈՒԽ ԱՆԿԱՑՆԵԼ
Տնտեսություն
13:18 09/06/2008

«COMSTAR» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ԿԱՊԻ ՄԱԼՈՒԽ ԱՆԿԱՑՆԵԼ

WiMAX կապի տեսակի ծառայության անվտանգության ապահովման համար ռուսական «Comstar» ընկերությունը դեպի Հայաստան կապի մալուխի անցկացման նախագիծ է մշակում: Այս մասին Սանկտ-Պետերբուրգում լրագրողներին տեղեկացրել է ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով փոխնախագահ Վիկտոր Կորեշը, նշելով, որ «Comstar»-ը 2008 թ-ի առաջին եռամսյակում ստացել է հեռակա կապի տրամադրման լիցենզիա:

Ինչպես հայտնում է РБК-ն, Կորեշը պարզաբանել է, որ լիզենզիան անհրաժեշտ է եղել Հայաստանում WiMAX ազգային կապի ստեղծման համար: Այժմ ամբողջ Հայաստանի տարածքում համապատասխան սարքեր են տեղադրվում: Նա հիշեցրել է, որ այժմ Հայաստան մտնում է կապի միայն մեկ մալուխ, որը մի քանի օր առաջ Վրաստանի տարածքում վնասվել էր, ինչի պատճառով էլ Հայաստանի բնակչության մի մասը չէր կարողացել օգտվել ինտերնետ-կապի ծառայություններից:

«Comstar»-ը ձգտում է խուսափել նման կախվածությունից: Այժմ մի շարք նախագծեր են ուսումնասիրվում: Նրանցից մեկի համաձայն նախատեսվում է կապի մալուխն Իրանի տարածքով անցկացնել «Գազպրոմի»-ի մալուխի երկայնքով, բացի դրանից նաև Վրաստանի տարածքով` երկաթգծի երկայնքով: Ընդ որում «Comstar»-ի նախագահ Սերգեյ Պրիդանցևը նշել է, որ «այդ նախագծերի իրականացումը այս տարվա հարց չէ»:


Placeholder
«COMSTAR» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ԿԱՊԻ ՄԱԼՈՒԽ ԱՆԿԱՑՆԵԼ