ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ DIGITEC-ԻՆ
Տնտեսություն
16:23 09/06/2008

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ DIGITEC-ԻՆ

Ներքին և արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ֆորումի կազմակերպիչները մտադիր են դրա միջոցով նպաստել բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը, և տրամադրել նորարարական ծրագրեր և տեղեկատվական հնարավորություններ` բիզնեսի ավտոմատացման համար:

Ֆորումի շրջանակում նախատեսված է կազմակերպել ցուցահանդեսներ, որտեղ ներկայացված են լինելու բանկային, լեռնաարդյունաբերական, զբոսաշրջության, առողջապահական, կրթական, կոմերցիոն, շինարարական և տրանսպորտային ոլորտներում գործող ընկերությունները, որոնք տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ավտոմատացման հարցում ներկայացնելու են իրենց լուծումները: Նախատեսվում է նաև կազմակերպել կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ:
Ֆորումին կմասնակցեն մոտ 20 ընկերություններ, նաև այնպիսի հանրահայտները, ինչպիսիք են Microsoft-ը, IBM-ը, Intell-ը, ինչպես նաև տեղական ընկերություններ` Smart systems-ը, Unicomp-ը, Armsoft-ը:
Ֆորումի կազմակերպիչը Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որին աջակցում են երկրի կառավարությունը, Գործարարների ու արդյունաբերողների միությունն ու Հայաստանի բանկերի միությունը:
Placeholder
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ DIGITEC-ԻՆ