ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՑԵԼ Է 3 ԴԻՄՈՐԴ
Կրթություն, գիտություն
18:40 09/06/2008

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՑԵԼ Է 3 ԴԻՄՈՐԴ

Այսօր հանրապետության 13 քննական կենտրոններում փակցվել են ռուսաց լեզվի միասնական քննության արդյունքները։ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հունիսի 6-ին անցկացված ռուսաց լեզվի միասնական քննության մասնակցել են 1462 դիմորդ-շրջանավարտ, բացակայել է 21-ը:Թեստերի միջին միավորը եղել 15,75-ը: Դիմորդներից դրական գնահատականի շեմը չեն կարողացել հաղթահարել 32-ը` մասնակիցների 2,19 տոկոսը: Թեստի 80 առաջադրանքներից 80-ին ճիշտ պատասխանել է 3 դիմորդ և ստացել է 20 միավոր:
Իսկ 18-19,75 միավոր է ստացել 365 դիմորդ, որը կազմում է քննություն հանձնածների 25 տոկոսը:

Դիմորդներն այսօր քննության արդյունքներին տեղեկանալուց հետո կարող են բողոքարկել քննական կետրոններ մինչև վաղը ժամը 18:00: Բողոքարկման արդյունքները պարզ կլինի 3-ից:












Placeholder
ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՑԵԼ Է 3 ԴԻՄՈՐԴ