Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանյան հնագիտությանը վերաբերող մի շարք առկա խնդիրների և այդ ոլորտում հետագա անելիքների մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Հայաստանում պատմամշակութային ժառանգության բազմաթիվ նմուշներ` մասնավորապես հուշարձաններ վտանգվում են, և դրանց ուսումնասիրությունը կարևորագույն խնդիր է: Ամեն մի երկիր և հասարակություն նման դեպքերում պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի կարողանա այդ հարցերը լուծել»,-կարծիք հայտնեց նա: Ըստ մասնագետի, դա շատ մեծ կապ ունի նաև զբոսաշրջության զարգացման գործի հետ, որովհետև «չկա զբոսաշրջություն առանց պատմամշակոըթային ժառանգություններ ցուցադրելու»:
Պ. Ավետիսյանի տեղեկացմամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում գիտական հաստատությունները պահելու դժվարություններ են եղել, սակայն հնագիտության ինստիտուտն այն եզակի հաստատություններից է, որ կարողացել է պահել իր պոտենցիալը և աշխատել: 2007-ից պետությունը լրացուցիչ գումար է հատկացրել ինստիտուտին, և այսօր պետական աջակցության շնորհիվ այն լիարժեք կարողանում է դաշտային հետազոտական աշխատանքներ իրականացնել գրեթե Հայաստանի ողջ տարածքում: 2007-ին իրականացվել է 29 դաշտային հետազոտական ծրագիր, որից 28-ը Հայաստանում, մեկը` Արցախում: 28-ից 14-ը գործնականում ֆինանսավորվել է պետական միջոցներով:
Ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ այդ ծրագրերը իրականացվում են միջազգային գիտական կենտրոնների հետ: Այժմ Հայաստանի տարածքում 2-3 ծրագիր է իրականացվում, որ պեղվում են քարեդարյան հուշարձաններ: 2007թ-ի հնագիտական աշխատանքների մեջ Պ. Ավետիսյանը կարևորում է համագործակցությունը օտարերկրյա գիտական կազմակերպությունների հետ: «Դրա կարևորությունը նրանում է կայանում, որ մենք կարողանում ենք օգտագործել նրանց լաբորատոր հնարավորությունները, դրանք տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող անալիզներ են, որոնք Հայաստանում հնարավոր չէ իրականացնել»,-ասաց նա:
Անդրադառնալով 2007 թ-ի ընթացքում կատարված պեղումներին, նա տեղեկացրեց, որ Արտաշատի տարածքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացվել է Արտաշատի արդեն չպահպանված տաճարի տնտեսական մասը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հասարակական բաղնիքներ` խճապատ հատակներով: «Արտաշատի հասարակական բաղնիքների ամբողջական համալիրը սենսացիոն է, շատ տպավորիչ է, որովհետև կառույցները մոնումենտալ են, հսկայական քանակությամբ ինֆորմացիա կա, թե ինչպես են տաքացվել դրանք և այլն, որոնց շնորհիվ էլ Արտաշատ քաղաքի ամբողջական պատկերը երևում է»,-ասաց նա:
Հնագետի խոսքով հաջորդ սենսացիոն արդյունքը գրանցվել է Արենիում, հուշարձանը կոչվում է «Արենի մեկ քարայր»: «Բացվեց մի արտառոց համալիր` կավակերտ կառույցներով սփռված, որտեղ միկրոկլիման և միջավայրն այնպիսին են, որ օրգանական նյութերը (բուրդ, բամբակ) ինչպես ժամանակին ընկել են այդ հողի մեջ կամ ծածկվել դրանով, ոչ մի փոփոխության չեն ենթարկվել»,-հայտնեց հնագետը: Մասնագետի տեղեկացմամբ, հնագիտական պրակտիկայում այդպիսի բան չի լիոնում, սովորաբար օրգանական մնացորդները քայքայված են լինում, իսկ այդտեղ նրանք պահպանվել են բացարձակ մաքուր վիճակում, ինչպես նախկինում: «Սա եզակի շանս է տալիս ուսումնասիրել նրանց պատրաստման, կառուցման տեխնոլոգիաները և պատկերացում կազմել այդ հասարակության մասին, սա իր զուգահեռը չունի աշխարհում »,-ասում է նա:

Placeholder