ՌՈԴԻՈՆ ՇՉԵԴՐԻՆՆ ՈՒ ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
17:45 10/06/2008

ՌՈԴԻՈՆ ՇՉԵԴՐԻՆՆ ՈՒ ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 11-14-ը Արամ Խաչատրյան համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի են ունենալու մի շարք համերգներ, որտեղ հնչելու են ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործությունները։ Այս մասին ասուլիսում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Նշենք, որ «XXI-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 11-14-ը Երևանում անցկացվելու է «Ռոդիոն Շչեդրինի օրերը»:

Այսօր ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պարգևատրվեց Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով` մշակույթի զարգացման գործում հատուկ ավանդ ունենալու համար։ «Ոսկե մեդալը ցույց է տալիս հայ ժողովրդի վերաբերմունքը՝ համաշխարհային մշակույթին նվիրած Ձեր արվեստի նկատմամբ ունեցած »,- ասաց Հ. Պողոսյանը։

Ասուլիսին ներկա Ռ. Շչեդրինը նշեց, որ Հայաստանն իր համար չափազանց հարազատ երկիր է։ «Իմ կյանքն անթիվ անգամներ խաչվել է Հայաստանի և հայ մշակույթի գործիչների հետ, որոնք մեծ հետք են թողել»,- ասաց կոմպոզիտորը։

Նշենք, որ կոմպոզիտորը Հայաստան է ժամանել իր կնոջ` բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ:

Հիշեցնենք, որ «XXI-ի հեռանկարներ» փառատոնը հիմնվել է 2000 թվին: Այն առաջինն է ողջ տարածաշրջանում, որ դարձել է եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ:
Placeholder
ՌՈԴԻՈՆ ՇՉԵԴՐԻՆՆ ՈՒ ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ