Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի տարածքում գտնվող տարբեր դարերով թվագրվող հայկական վեց եկեղեցիներ փորձում են վրացականացնել: Այս մասին ասուլիսում հայտնեց միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հովակիմ վարդապետ Մանուկյանը: Վեց եկեղեցիներից հինգը գտնվում են Թիֆլիսի տարածքում` Նորաշեն, Շամախեցվոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Մինաս, Սուրբ Նշան եկեղեցիները, իսկ Սուրբ Նշան եկեղեցին` Ախալցխայում:
«Մենք ցանկանում ենք, որ այդ եկեղեցիները վերադարձվի հայ եկեղեցուն, քանի որ պատմականորեն դրանք Վիրահայոց թեմի մաս են կազմել»,-ասաց վարդապետը: Խորհրդային միության տարիներին հայկական եկեղեցիները բռնագրավվել են, թալանել, իսկ այժմ եկել է ժամանակը, որ վերադարձվի սեփականատիրոջը` հայ ժողովրդին, քանի որ կազմում է հայ մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս:
Հ. վարդապետ Մանուկյանի խոսքով, վրացական եկեղեցին իր հերթին հավակնություն է ներկայացնում այդ եկեղեցիների նկատմամբ: «Հիմք ընդունելով ճարտարապետական արտաքին նմանությունները` փորձում են վերագրել իրենց»,-նշեց բանախոսը: Ցավալին այն է, որ պարզ չէ, թե վրացականացման քաղաքականությունն ում կողմից է իրականացվում` վրացական իշխանության, թե հոգևոր դասի. նրանց միջև այսօր որոշակի խնդիրներ կան:
Վրաստանում այսօր չի գործում «Կրոնի մասին» օրենքը, որը կարգավորող դեր պետք է կատարի, եկեղեցիների կարգավիճակը որոշի: «Օրենքի հարցը պետք է հրատապ լուծում ստանա, որպեսզի եկեղեցին գրանցվի, թե ումն է, գործունեություն ծավալի»,-նշեց վարդապետը:
Նրա խոսքով, մայիսի կեսերին վրաց Հայր Տարիեչին վանդալիզմի միջոցով փորձել է ապացուցել, որ հայկական եկեղեցիները վրացական են, այսինքն եկեղեցիների մոտակայքում գտնվող հայկական խաչքարերը ոչնչացնելով ու վրացական գերեզմանաքարեր բերելով` փորձել է ցույց տալ, որ եկեղեցիները վրացական են:
«Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը նշեց, որ այդ դեպքերից հետո մոտ 100 հայ ցույց են կազմակերպել Նորաշեն եկեղեցու մոտ: «Համայնքի ներսում հայերը համախմբված չեն, այնտեղ շատ են աղանդավորները»,-ասաց նա` ավելացնելով, որ դա էլ է իր բացասական ազդեցությունն ունենում հարցի լուծման վրա: Նրա խոսքով, հարցի լուծումը բավականին բարդ է, քանի որ հայ-վրացական միջպետական մակարդակի է: Հայաստանում իշխանություններն աշխատում են իրավիճակային մարտավարությամբ: Քաղաքական, պետական գործիչները պետք է լուրջ քաղաքականության վարեն վրաց քաղաքական և հոգևոր իշխանությունների հետ` հարցի վերջնական լուծման հասնելու համար: Վարդապետը նշեց, որ հուլիսի սկզբներին հայկական այդ եկեղեցիների ճակատագրի հարցը քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն մարմնում:
Բայց և այնպես, վարդապետը համոզված է, որ հայկական եկեղեցիները, ի վերջո, հայերին են վերադարձվելու` այսինքն ծառայելու, ու այժմ պետք է մտածել նրանց վերանորոգման մասին, որի համար հարկավոր է ֆինանսավորում Հայաստանից, քանի որ Վիրահայոց թեմը բավականին աղքատ է:

Placeholder