Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լոնդոնի «Մակդուգալս» (MacDougall's) աճուրդային տնից անանուն մի գնորդ ձեռք է բերել հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի յոթ աշխատանքներից բաղկացած հավաքածուն ամենաբարձր գնային արժեքով` 1,2 միլիոն դոլարով (600 հազ. ֆունտ ստեռլինգ): Աճուրդային տանը «Արագած լեռը ամռանը» կտավը գնահատվել է 440-600 հազար դոլար, «Արագածը անձրևոտ օրին»` 80-120 հազար դոլար: Գնորդը սրանք և մյուս նկարները գնել է ամենաբարձր գնային արժեքով:
Մ. Սարյանի գեղանկարները և գրաֆիկական աշխատանքները պետք է հունիսի 12-13-ին վաճառքի հանվեին, բայց գործարքը տեղի է ունեցել նախօրեին:
Աճուրդին ներկայացված Սարյանի հավաքածուն բաղկացած էր մեկ գեղանկարից և վեց ջրաներկ աշխատանքից։

Placeholder