ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԿԱՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Առողջություն
16:06 13/06/2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԿԱՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Պատահական մեթոդով ընտրված Հայաստանի 80 գյուղերց 29-ում հայտնաբերվել է բրուցելոզով վարակված կենդանիներ: Իսկ ստուգված 4473 տնային տնտեսություներից 101-ում հայտնաբերվել է վարակը: Այսօր Հայաստանում բրուցելոզի վերահսկողության փորձնական ծրագրի քննարկման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Լևոն Ռոխկյանը: Նա նշեց, որ «ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Աջակցություն Հայաստանում բրուցելոզ հիվանդության վերահսկողությանը» ծրագիրը կիրագործվի Սննդի անվտանգության և անասնաբուժական, ինչպես նաև Հիգենիկ և հակահամաճարակային պետական տեսչություն հետ համատեղ:

Ըստ հետազոտության արդյունքների հանրապետությունում վարակի հավանական տարածվածության չափը կազմել 1,32 տոկոս, որը ցույց է տալիս,որ ողջ երկրում մոտ 10 000 կենդանի պետք է վարակված լինի բրուցելոզով: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանի մոտ 310 գյուղ ունի այդ հիվանդությամբ վարակված կենդանիներ: Լ. Ռոխկյանը նշեց, որ հետազորտության արդյունքների վերլուծությունը թույլ կտա ավելի արդյունավետ և լավ մշակել բրուցելոզի վերահսկողության ծրագրիը: Ծրագրի շրջանակներում Հայաստանում բրուցելոզի տարածվածության մակարդակը որոշելու համար հանրապետության տասը մարզերից պատահականության սկզբունքով ընտրված 80 համայնքներից նմուշառվել է մոտ 16 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխաներ և այծեր:

«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» փորձագետ, դոկտոր Դևիդ Որդը նշեց, որ բրուցելիոզի վերահսկողության ծրագրերը սովորոբար հիմնված են լինում պատվաստումների վրա, որոնց հաջորդում է թեսթը և սպանդը:
Ըստ նրա, որպեսզի ծրագրիը հաջողությամբ գործի տևական ժամանակահատվածում, կարևոր է, որ բրուցելոզի տեսակները ստույգ ճանաչվեն, որպեսզի օգտագործվեն համապատասխան շճաբանական թեսթեր և պատվաստանյութեր: Դ. Որդի խոսքով, պատվաստումների պարտադիր փուլում թեսթի և սպանդի սկսման գլխավոր նպատակներն են` հայտնաբերել բարձր վարակվածության հոտերը, նախիրներն ու վերացնել դրանք, երկրորդը` թույլ տալ որոշ հոտերի և նախիրների հավաստագրումը որպես հիվանդությունից զերծ:

Նշենք, որ հիվանդության վերահսկողությանն ուղղված միջոցառումները նախատեսված է իրականացնել 2008 թվականի կեսերից մինչև 2010-ի սկիզբը: Փորձնական ծրագրի արդյունքներով բրուցելոզ հիվանդության դեմ ազգային ծրագիրը 2010 թվականին կմշակվի և կներկայացվի կառավարության և դոնոր կազմակերպությունների ուշադրությանն ու ֆինանսավորմանը:

Ծրագրի նպատակը բնակչության բարեկեցությունը բարելավելն է` նվազեցնելով կենդանիների և մարդկանց շրջանում բրուցելոզ հիվանդության տարածվածության աստիճանը:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԿԱՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ