Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Բալետում շրթունքների փոխարեն մենք խոսում ենք մարմնի լեզվով: Այստեղ առաջին հերթին կարևորվում է թատրոնը, այլ ոչ թե բարդ տեխնիկական հնարքները»,- Ալ. Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուսույցների և պարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուս լեգենդար բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան: Ըստ պարուհու, եթե հանդիսատեսը տուն է գնում ու ոչինչ չի հիշում այդ օրվա ներկայացումից, ուրեմն ամեն ինչ իզուր է եղել: Եթե մի ներկայացում ձանձրացնում է իր պարային տեխնիկայով, ուրեմն դա արվեստ չէ:
Հայաստանում Մ. Պլիսեցկայան առաջին հերթին հիացած է հայ հանդիսատեսի պահվածքից` «ամենաուշադիր, հասկացող և զարմանահրաշ այն հանդիսատեսի, որի մասին յուրաքանչյուր արվեստագետ կերազեր»: Երևանում պարուհուն դուր է եկել Առնո Բաբաջանյանի արձանը, որին նայելիս լիարժեք կարողացել է վերհիշել նրա կերպարն ու բուռն խառնվածքը:
Խոսելով բալետի այժմյան վիճակի մասին` Մ. Պլիսեցկայան նշեց, որ իր սաներին առաջարկում է առաջնահերթ զբաղվել սպորտով: «Որպեսզի դու լինես բոլորից լավն ու իսկապես պրոֆեսիոնալ, պետք է ձգտես էլ ավելիին: Իսկ այսօր պարողների մոտ հոգեբանությունն այդ իմաստով մի փոքր փոխվել է»,- ասում է Պլիսեցկայան:
Հիշեցնենք, որ Մայա Պլիսեցկայան Հայաստան է ժամանել իր ամուսնու` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի հետ «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակում` շչեդրինյան օրերին մասնակցելու նպատակով:

Placeholder