Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի գիտական հասարակայնությունը նշեց փորձարարական միջուկային ֆիզիկայի ասպարեզում հայտնի, աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի 75 ամյակը: ԳԱԱ նախագահության հոբելյանական նիստի ընթացքում Յուրի Հովհաննիսյանը ներկայացրեց իր հայտնագործությունը կայունության կղզիների վերաբերյալ: Նա իր «Գերծանր քիմիական տարրերի սինթեզ: Կայունության կղզի: Նոր արդյունքներ» զեկույցում հայտարարեց, որը եթե հետազոտությունների արդյունքները վերջնականապես հաստատվեն, ապա անհրաժեշտ կլինի Մենդելեևի աղյուսակի փոխարեն նորը կառուցել:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Յուրի Հովհաննիսյանին պարգևատրեց ԳԱԱ ոսկե մեդալով: «Մենք` Հայաստանի ֆիզիկոսներս, սպասում ենք, որ Նոբելյան մրցանակ ստանաք»,- բարեմաղթեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Յուրի Հովհաննիսյանը նոր գիտական ուղղության` ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա) հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր 112 - 118 հաջորդական համարներով: Նա 250 գիտական աշխատանքների, 3 մենագրությունների 10 տեսությունների հեղինակ է:
Յուրի Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ ռեկորդային չափանիշներով:
Գ. Ֆլյորովի անվան միջուկային հետազոտությունների լաբորատորիան, որը Յուրի Հովհաննիսյանը գլխավորել է բազում տարիներ, նոր գերծանր տարրերի քիմիական հատկությունների սինթեզման և հետազոտման շնորհիվ մինչ այժմ աշխարհում պահպանում է առաջատարի իր դիրքերը:

Placeholder