Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անապատացման խնդիրը ժամանակակից համամոլորակային հիմնախնդիրներից մեկն է, որի դեմ պայքարի հաջողությունն ամեն մի տարածաշրջանում առանձին և աշխարհում` ընդհանուր առմամբ, կախված է, թե ինչ խորությամբ են բացահայտված բնական և սոցիալ-տնտեսական գործոնները: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի պարտավորությունների կատարման պատասխանատու անձ Աշոտ Վարդևանյանը:
Նրա հավաստմամբ, Հայաստանում անապատացման հիմնական պատճառները որոշ տարածքներում ոռոգման ջրի պակասն ու արոտավայրերի ոչ ճիշտ օգտագործումն է: Ըստ նրա, փորձագիտական տվյալների համաձայն, 1999-2000 թվականներին երկրի 82 տոկոսը անապատացված էր:
«Ճիշտ է, դա մեր մեղքն է, որ տվյալները չենք կարողանում ստույգ նշել, երկրում դեռևս մոտիտորինգային համակարգն այնքան էլ զարգացած չէ, սակայն կարող ենք ասել, որ այդ գործընթացը դանդաղել է»,-այնուամենայնիվ գնահատեց Ա. Վարդևանյանը:
Մասնագետի խոսքով, երկրի անապատացման համար պատճառ են հանդիսանում նաև անտառների ապօրինի հատումները, արոտավայրերի գերաարածեցումը և գյուղատնտեսության ոչ ճիշտը օգտագործումը: «1990-ականներին անտառների համատարած հատումները, ցանքատարածքների սխալ բաժանելն ու կրկին սխալ մշակելը, Սևանի մակարդակի կտրուկ նվազելը հանգեցրին նրան, որ երկրի 82 տոկոսն անապատացվեց»,-նշեց Ա. Վարդևանյանը:
Ա. Վարդևանյանի ներկայացմամբ, անապատացման դեմ պայքարի համար լուրջ աշխատանք է կատարվել: Երկրում արագ տեմպերով իրականացվող գազաֆիկացման բոլոր աշխատանքներն ու Սևանա լճի մակարդակի բարձրացմանն ուղղված ռազմավարությունը, ըստ նրա, փաստում է առաջընթացը, քանի որ ծառերը չհատելու դեպքում անտառները չեն վերածվում դաշտերի, իսկ Սևանի մակարդակի բարձրացումը հնարավորություն կտա բարելավել ոռոգման համակարգը: Բացի այդ, մասնագետը նշեց, որ անապատացման դեմ ուղղված բոլոր ծրագրերն ամրագրված են բնապահպանության Ազգային երկրորդ զեկույցում:
Նշենք սակայն, որ այդ զեկույցում Հայաստանի անապատացման մասին ոչ մի թվային տվյալ չկա:

Placeholder