ԴԵՌԵՎՍ ՃՇՏՎՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԻ ԲՅՈՒՋԵՆ
Մշակույթ
16:13 17/06/2008

ԴԵՌԵՎՍ ՃՇՏՎՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԻ ԲՅՈՒՋԵՆ

Արվեստների միջազգային երրորդ փառատոնը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Այս մասին ասուլիսում հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար «Արսիկա» տրիոյի անդամ Կարեն Շահգալդյանը:
Կ. Շահգալդյանի խոսքով, ամիսներ առաջ նա հանդիպել է դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, ով ողջունել էր փառատոնի գաղափարն ու աջակցության պատրաստակամություն հայտնել:

«Փառատոնի շրջանակում համերգներ են անցկացվելու ոչ միայն Հայաստանի բոլոր շրջաններում, այլև` Ստեփանակերտում»,-ասաց նա: Փառատոնի շրջանակում անցկացվելու է լուսանկարների և կտավների ցուցադրություններ, նաև բեմադրություններ:

Այժմ փառատոնի նախապատրաստական աշխատանքներն են տարվում, ճշտվում է բյուջեն:
Placeholder
ԴԵՌԵՎՍ ՃՇՏՎՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԻ ԲՅՈՒՋԵՆ