ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 280 ԴԻՄՈՐԴ
Կրթություն, գիտություն
16:30 17/06/2008

ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 280 ԴԻՄՈՐԴ

Հրապարակվել են մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Մաթեմատիկայի միասնական քննությանը մասնակցել է 9859 դիմորդ, բացակայել է 205-ը: Ստացած գնահատականների միջին միավորը եղել է 15-ը:

Նրա տեղեկացմամբ, դիմորդներից դրական միավորի շեմը չեն կարողացել հաղթահարել 280-ը` մասնակիցների 2,8 տոկոսը: Թեստի 80 առաջադրանքներից 80-ին ճիշտ պատասխանել և 20 միավոր են ստացել 56 դիմորդ, որը կազմում է մասնակիցների 0,6 տոկոսը: Իսկ 18-19,75 միավոր է ստացել 1683 դիմորդ, որը կազմում է մասնակիցների 17 տոկոսը:

Քննության բողոքարկման արդյունքները պարզ կլինեն 2 օրից:
Նշենք, որ մաթեմատիկայի միասնական քննությունը անցկացվել էին հունիսի 11-ին:

Placeholder
ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 280 ԴԻՄՈՐԴ