ԹԵՍԹԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ` ՀՕԳՈՒՏ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Կրթություն, գիտություն
13:11 17/06/2008

ԹԵՍԹԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ` ՀՕԳՈՒՏ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Այսօր հանրապետության 39 քննական կենտրոններում օտար լեզուներից միասնական քննություն է հանձնել 8905 դիմորդ: Անգլերենից միասնական քննություն է հանձնում 7801 դիմորդ, ֆրանսերենից`514, գերմաներնից` 564, իսպաներենից ` 22, իսկ իտալերենից` 4 դիմորդ:

Քննությունների ընթացքին հետևելու համար ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը քննության սկիզբը այս անգամ դիմավորեց թիվ 190 միջնակարգ դպրոցում: Նրա խոսքով, քննությունների անցկացման ընթացակարգում որևէ լուրջ խնդրիների չի հանդիպել, քննություններն անցել և անցնում են աննախադեպ հանգիստ և հանդարտ մթնոլորտում:

Թիվ 190 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Վլադրիմիր Խաչատրյանը նշեց, որ այսօր քննական կենտրոնում քննություն պետք է հանձնեն 299 դիմորդ:

ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը, անդրադառնալով թեստերում եղած թերություններին, տեղեկացրեց, որ ռուսերենի թեստի ամենավերջի հարցում նկատվել է թերություն: «Ռուսերենի թեստի ամենավերջին հարցի բոլոր 4 տարբերակներն էլ ճիշտ էին համարվում: Դրա համար բողոքարկման հանձնաժողովը որոշել է, որ այդ հարցի բոլոր 4 տարբերակների համար էլ բոլոր դիմորդներին կտրվի 0,25 միավոր»,- ավելացրեց նա:


Placeholder
ԹԵՍԹԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ` ՀՕԳՈՒՏ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ