Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օրհուսի կոնվենցիան կապող օղակ է հանդիսանում մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ապահովության միջև, քանի որ տեղեկատվության մատչելիությունը, բնապահպանական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացում հանրային մասնացությունը կարևոր գործոն է հասարակության և ողջ երկրի ժողովրդավարության զարգացման համար: Այսօր Օրհուսի կոնվենցիայի տասնամյակին նվիրված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Նրա հավաստմամբ, տասը տարիների ընթացքում, ինչ Հայաստանն անդամակցում է կոնվենցիային, բնապահպանական խնդիրների շուրջ հանրային մասնակցությունը հետզհետե աճում է: «Շատ կաևոր է, որ բնապահպանության նախարարությունը կարողանում է հետզհետե հասարակությանը գրավել բնապահպանական խնդիրների լուծման գործընթաց, քանի որ Օրհուսի կոնվենցիան ենթադրում է, որ հասարակության դերն այդ խնդիրների լուծման ժամանակ պետք է մեծ լինի: Սակայն չեմ կարող չնշել, որ կոնվենցիայի բոլոր կետերի կատարման հետ խնդիրներ կան»,-նշեց Ս. Կապինոսը:
Ըստ նրա, այսպիսի քննարկումները, որտեղ մասնակցում են կոնվենցիային աջակից բոլոր կողմերը` մասնավորապես ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու բնապահպանության նախարարությունը, որոշակի առաջընթաց կարող է ապահովել: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հավաստմամբ, կոնֆերանսը կնպաստի հանրապետության տարբեր մարզերի Օրհուսի կենտրոնների ներկայացուցիչների փորձի փոխանակմանը` բնապահպանական խնդիրների և կառավարման հիմնահարցերի վերաբերյալ:
«Հուսով եմ, որ քննարկումը նաև դրական կանդրադառնա կոնվենցիայի պարտավորությունների մասին հանրության իրազեկման գործում»,-կարևորեց Ս. Պապյանը: Իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալի խոսքով, կոնվենցիայի բոլոր կետերի իրականացումը կնպաստի Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծմանը:
Նշենք, որ Օրհուսի կոնվենցիային Հայաստանը միացել է 1998 թվականից:

Placeholder